480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել Նիդեռլանդների հետ. ԱԳՆ
11:07
29 Հոկտեմբերի 2009

Հայաստանը ցանկանում է բարեկամական և գործընկերային հարաբերություններ զարգացնել Նիդեռլանդների հետ, չորեքշաբթի ասել է ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը՝ ընդունելով Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգի (Pieter Jan Langenberg) հավատարմագրերի պատճենը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ղազինյանը հույս է հայտնել, որ դեսպան Լանգենբերգը կարևոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր:

Ղազինյանն ու Լանգենբերգը կարևորել են Հայաստանի և Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մեկնարկը և դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցերը:

Դեսպանի խնդրանքով Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: 

Պիտեր Յան Լանգենբերգը ծնվել է 1953թ. Հաագայում: 1979թ. ավարտել է Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի անցել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունում` զբաղեցնելով դիվանագիտական բարձր պաշտոններ:

1995-1999թթ. նշանակվել է Իռլանդիայում Նիդեռլանդների փոխդեսպան, 2005-2009թթ.` Անթվերպենում (Բելգիա) Նիդեռլանդների գլխավոր հյուպատոս:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: