487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ հետ համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է. Անվտանգության խորհուրդ
19:35
28 Հոկտեմբերի 2009

ԵՄ հետ համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, ասաց ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ: 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, զրուցակիցները  քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

Քննարկվել են  «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում «Ազատ առևտրի խորացված և համապարփակ համաձայնագրի» կնքմանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ապահովման ենթակառուցվածքների ստեղծման գործում Հայաստանին ԵՄ աջակցության հնարավորությունները:

Այդ հարցում կարևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի դերը:

Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության մակարդակը և իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրին:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ստորագրված արձանագրությունների վավերացմանը:

Պիտեր Սեմնեբին կրկնել է ԵՄ դիրքորոշումն այս հարցում` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։