478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստները կմասնակցեն Երկրորդ Միջազգային կինոդպրոցին
18:18
28 Հոկտեմբերի 2009

ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների Երկրորդ Միջազգային կինոդպրոցի հանդիսավոր բացումը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ՌԴ Պետական ֆիլմադարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։  

Ըստ նրա, կինոդպրոցին կմասնակցեն ավելի քան 40 երիտասարդ կինոդրամատուրգներ, ռեժիսորներ, օպերատորներ 13 երկրներից։

Միջազգային կինոդպրոցը կազմակերպվել է Կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության և ՌԴ Պետֆիլմադարանի կողմից՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի անդամ-պետությունների աջակցությամբ։

Կինոդպրոցն արդեն հարթակ է դարձել երիտասարդ կինեմատոգրաֆիստների հանդիպումների համար, կարծում է Կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության նախագահ, Կինոդպրոցի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը։

«Այսօր Համագործակցության բազմաթիվ պետություններում կան սեփական կինոդպրոցներ, բայց ամենամեծ դժբախտությունը դրանց մեկուսացվածությունն է միմյանցից։ Մեր Կինոդպրոցը չի հավակնում լիարժեք կրթական կուրսի։ Սակայն կարևոր է հարթակ ստեղծել երիտասարդ կինեմատոգրաֆիստների ծանոթության համար, ովքեր դեռևս պահպանում են շփման մեկ լեզու՝ ռուսերենը»,- ասաց Իբրահիմբեկովը։

Կինոդպրոց-2009-ի շրջանակներում, որը կտևի տասն օր, կանցկացվեն ռեժիսուրայի, խաղարկային և ոչ խաղարկային կինոյի դրամատուրգիայի, եվրասիական կինոյի առաջատար վարպետների թեմատիկ վարպետության դասեր, «Մեր դասականը» խորհրդային բազմազգ կինոյի պատմության դասընթաց (35մմ ժապավենի ցուցադրություն և նախորդող դասախոսություններ), մասնակիցների՝ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողների և սկսնակ ռեժիսորների ֆիլմերի համայնապատկերային ցուցադրություն։

Երիտասարդ տաղանդների հետ պարապմունքներ կանցկացնեն ամենաականավոր վարպետները՝ Ռուստամ Իբրահիմբեկովը, Ռոման Բալայանը, Վլադիմիր Կլիմովը, Նիկոլայ Լեբեդևը, Վալերի Ռուբինչիկը, Լարիսա Սադիլովան, Ալեքսեյ Գերման կրտսերը, Իգոր Կլեբանովը, Սերգեյ Լավրենտևը, Մարինա Ռազբեժկինան, Լեոնիդ Յարմոլնիկը, Նատալյա Ռյազանցևան, Պավել Ֆիննը, Բախտիյար Խուդոյնազարովը։

Նախորդ տարվա կինոդպրոցի մասնակից Իլոնա Բիչևսկան Լատվիայից մշակել է Համագործակցության երկրներից տաղանդավոր հասակակիցներին համախմբելու «15 երիտասարդներ երիտասարդների մասին» նախագիծը։ Իլոնայի հենց այդ աշխատանքը լավագույնը համարվեց ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ» կինոյի բաց փառատոնի շրջանակներում ներկայացված համատեղ կինոնախագծերի մրցույթում։

«Հավատում եմ, որ Կինոդպրոցն ազդակ կհաղորդի նոր հետաքրքիր համատեղ նախագծերի ստեղծմանը»,- ասաց Կինոդպրոցի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: