485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Դեմկուսը դեմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը
16:47
28 Հոկտեմբերի 2009

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրությունները դրանց ներկայիս տեսքով խորհրդարանում վավերացնելուն, հայտարարեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

«Դեմկուսն արձանագրությունների վավերացմանը դեմ է հանդես գալիս: Սակայն, եթե խորհրդարանը գնա այդ քայլին և իր վրա նման պատասխանատվություն վերցնի, ապա ՀԴԿ կպահանջի փաստաթղթերում հաշվի առնել բոլոր այն հարցերը, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ»,- հայտարարեց Սարգսյանը:

Մասնավորապես քաղաքական գործչի խոսքերով, հայ-թուրքական արձանագրություններում, եթե ոչ ուղղումների, ապա գոնե լրացուցիչ փաստաթղթի տեսքով, պետք է կցված լինեն հետևյալ դրույթները. «Հայ դատի» պահանջների պահպանում (Հայկական հարցի լուծում), հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչման անհնարինություն, քանի որ այդ սահմանները խորհրդաթուրքական են եղել, և բացի այդ, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև դրա հետևանքների վերացման գործընթացների ընդհատման անթույլատրելիություն:

Այս բոլոր դրույթները, Սարգսյանի խոսքերով, ամրագրված են հուշագրում, որը ՀԴԿ-ն մտադիր է ներկայացնել ՀՀ խորհրդարան, ինչի մասին հայտարարված է նախօրեին ՀԴԿ-ի տարածած հայտարարության մեջ: 

«Սրանք մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցեր են: Պետք է գիտակցել, որ անպատիժ հանցանքը հղի է դրա կրկնման վտանգով»,- հայտարարեց Սարգսյանը:

Քաղաքական գործչի խոսքերով, արձանագրություններում տվյալ դրույթները մտցնելը թույլ կտա մասամբ ապահովել Հայաստանին անբարենպաստ քաղաքական հեռանկարներից և, բացի այդ, այս հարցի շուրջ քաղաքական ուժերի միջև երկխոսություն հաստատելու հնարավորություն կտա:   

Տվյալ առաջարկի մերժման դեպքում ՀԴԿ-ն հանդես կգա քաղաքական ուժերի, ինչպես նաև արձանագրությունների վավերացմանը դեմ հանդես եկող Սփյուռքի ներկայացուցիչների, համախմբման մասին հայտարարությամբ՝ այդ գործընթացին խոչընդոտելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։