477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականները 70 հազար եվրո կստանան
16:05
28 Հոկտեմբերի 2009

Հայաստանում ամփոփվել են հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում ճշգրիտ գիտությունների բնագավառի գիտական նախագծերի մրցույթի արդյունքները, որոնց արդյունքում հայ գիտնականների 12 նախագիծ կֆինանսավորվի 70 հազար եվրոյի չափով։

Ինչպես հայտնեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, մրցույթը հայտարարվել է այս տարվա ապրիլի 1-ին Հայաստանի գիտության պետկոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև գիտական համագործակցության պայմանագրի շրջանակներում։

«Նմանատիպ մրցույթ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, և առաջին անգամ էլ կիրառվում է անկախ փորձագիտական եզրակացության համակարգը։ Մենք որոշ մտահոգություններ ունեինք հայկական պայմաններում տվյալ համակարգի արդյունավետության առումով, սակայն արդյունքները ցույց տվեցին, որ համակարգը գործեց պատշաճ կերպով»,- ասաց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրերի ֆինանսավորումը պետք է իրականացվի հայկական և ֆրանսիական կողմերի հետ համատեղ։

Իր հերթին Մոսկվայում ԱՊՀ երկրները վերահսկող  Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցչության տնօրեն Վլադիմիր Մայերը նշեց, որ հայ-ֆրանսիական գիտական համագործակցությունը ներկայում աննախադեպ առաջընթաց է ապրում։

«Մրցույթի արդյունքներով առաջիկայում կձևավորվեն երկու այսպես կոչված «լաբորատորիաներ առանց պատերի» ֆիզիկայի և հնագիտության բնագավառի հետազոտությունների համար։ Եթե նախագծերը հաջող լինեն, ապա ֆրանսիական կողմը պատրաստ է ավելացնել ֆինանսավորման գումարը մի քանի անգամ՝ այլ նախագծերի իրականացման նպատակով»,- ընդգծեց Մայերը։

Նա բարձր գնահատեց Հայաստանի գիտական ներուժը՝ նշելով, որ այն ամենահզորներից է հետխորհրդային տարածքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: