485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի պատգամավորները քննարկում են ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի վավերացման հնարավորությունը
15:02
28 Հոկտեմբերի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ քննարկել են Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷՍ) հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագրի և «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցերը:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվայում 2009 թ.-ի հունիսի 9-ին և ստորագրվել վեց երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ուզբեկստանի կողմից՝ Հայաստանի մասնակցությամբ:

ԵվրԱզԷՍ-ը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ունի գործառույթներ, որոնք կապված են նրա կազմի մեջ մտնող երկրների արտաքին մաքսային ընդհանուր սահմանների ձևավորման, միասնական արտաքին-տնտեսական քաղաքականության, սակագների, գների և ընդհանուր շուկայի գործունեության այլ բաղկացուցիչների մշակման հետ, կազմակերպությունը ստեղծվել է 2000 թ.-ին: Այժմ կազմակերպության անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Հայաստանն ու Մոլդովան:

Ինչպես պարզաբանեց Հակոբյանը, ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի չափը կազմում է 10 միլիարդ դոլար, որոնցից Ռուսաստանին բաժին է հասնում 7,5 միլիարդ դոլարը, Բելառուսին՝ 10 միլիոն դոլարը, Ղազախստանին՝ 1 միլիարդ դոլարը, իսկ մնացած երկրներին, այդ թվում նաև Հայաստանին՝ մեկական միլիոն դոլար:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային հիմնադրամը կոչված է աջակցել մասնակից-երկրներին ազգային տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու, հետճգնաժամային վերականգնման ապահովման և երկրների հետագա զարգացմանն աջակցելու համար:

Արամյանի խոսքերով, պայմանագրի համաձայն՝ հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները տրամադրվելու են կայունացնող վարկերի, միջպետական ներդրումների տեսքով:

Ըստ «Եվրասիական տնտեսական համագործակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրի, որը ուղղակիորեն կապված է հիմնադրման պայմանագրի հետ, կարգավորվում է հիմնադրամի միջոցների կառավարման կարգը՝ դրանք իրավաբանական անձին փոխանցելու միջոցով: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարարը, միջոցները կփոխանցվեն Զարգացման եվրասիական բանկի կառավարմանը, որի անդամ է նաև Հայաստանը:

Բանկը սկսել է գործել 2006 թ.-ի հունիսից: Այժմ Զարգացման եվրասիական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Այն ձևավորվել է մասնակից-պետությունների կողմից կատարված վճարների հաշվին՝ Ռուսաստան՝ 1 միլիարդ դոլար, Ղազախստան՝ 500 միլիոն դոլար, Հայաստան՝ 100 հազար դոլար, Տաջիկստան՝ 500 հազար դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։