484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները խստացնում են պատժամիջոցները լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու համար
13:47
28 Հոկտեմբերի 2009

Հայկական խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեցին  Հայաստանի Քրեական օրենսգրքում, որոնք նպաստում են լրագրողների շահերի առավել պաշտպանությանը։

Ինչպես հայտնեց օրինագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, փոփոխություններով առաջարկվում է նոր կետով լրացնել Հայաստանի ՔՕ 164-րդ հոդվածը՝ «Խոչընդոտում լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը»։

Ինչպես նշեց Մարգարյանը, նոր կետով պատասխանատվություն է սահմանվում լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն կամ սպառնալիք կիրառելու համար՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով կամ նրան տեղեկատվության տարածմանը կամ տարածումից հրաժարվել ստիպելու համար։

Նման գործողություններն առաջարկվում է պատժել 200 հազար դրամից (մոտ 520 դոլար) մինչև 400 հազար դրամ (մոտ 1040 դոլար) տուգանքով, կամ մինչև երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ։

Միաժամանակ Մարգարյանն ասաց, որ նման լրացումների անհրաժեշտությունը հասունացել է այն ժամանակ, երբ համաձայն մի շարք հասարակական կազմակերպությունների տվյալների՝ Հայաստանում վերջին տարիներին ավելացել է լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի և նրանց գործունեությանը խոչընդոտելու փորձերի թիվը։

Պատգամավորի խոսքերով՝ դա ապացուցում է, որ լրագրողների իրավունքների և շահերի պաշտպանության աստիճանն առայժմ պատշաճ մակարդակի վրա չէ, և դրանք պատժամիջոցների խստացման միջոցով պաշտպանելու անհրաժեշտություն է հասունացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։