487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կմասնակցի «EXPO-Russia Armenia» երկրորդ ցուցահանդեսին. Ռոսսոտրուդնիչեստվո
10:39
28 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Հայաստանի Կառավարության տանը հոկտեմբերի 21-31-ն անցկացվող «EXPO-Russia Armenia» երկրորդ ցուցահանդեսին, տեղեկացրեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Հայաստանի նախագահը կմասնակցի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրիվոպուսկովը:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ռուսական և հայկական ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է, կապերի հաստատումն ու ամրապնդումը երկրների միջև, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, բարձր տեխնոլոգիաների, շինարարության, ավտոմոբիլային արդյունաբերության, հեռահաղորդակցության և կապի, նավթագազային արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարական տեխնիկայի, բժշկության և դեղագործության բնագավառներում։

Միջոցառման մասնակիցների թվում են այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» բաժնետիրական կազմակերպությունը, Տիեզերական գործիքաշինության գիտահետազոտական ինստիտուտը, Ուլյանովսկի մեխանիկական գործարանը, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, «Գոռնիյե մաշինի» ՓԲԸ-ն, «Տիեզերական գործիքաշինության գիտահետազոտական ինստիտուտ» պետական դաշնային միավորված ձեռնարկությունը, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն:

Ցուցահանդեսի աշխատանքի ընթացքում տեղի կունենա կոնֆերանս, կլոր սեղաններ, կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի ձեռնարկություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո),  «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը և Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիան (ԽՀՄԱ):

Երևանում առաջին անգամ «EXPO-RUSSIA» արդյունաբերական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2008թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Դրան մասնակցել է Ռուսաստանի 30 մարզերից ավելի քան 60 ռուսական ընկերություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։