478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանային լուրջ փոփոխությունների կհանգեցնի. քաղաքագետ
16:48
27 Հոկտեմբերի 2009

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նշանակում է լուրջ փոփոխություններ տարածաշրջանում, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսակնդարյանը:

«Տարածաշրջանը կսկսի փոխվել, և դրանք շատ լուրջ փոփոխություններ կլինեն: Այդ պատճառով նկատվում է ինչպես ներտարածաշրջանային ԶԼՄ-ների և վերլուծաբանների, այնպես էլ համաշխարհայինների այսօրինակ մեծ ուշադրությունը», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Իսկանդարյանի խոսքերով, որոշ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, մասնավորապես՝ նախորդ տարվա հնգօրյա պատերազմը հանգեցրեց «տարածաշրջանում Վրաստանի ոչ այնքան դերի, որքան չափերի» փոփոխմանը:

«Բացի այդ, Վրաստանն աշխարհագրականորեն ընկած է Ռուսաստանի և Հայաստանի միջև, և ռուս-վրացական հարաբերություններում տեղի ունեցածից հետո հայտնվում են հաղորդակցությունների հասկանալի խնդիրներ: Իսկ տնտեսական հաղորդակցությունները չեն կարող չազդել քաղաքական հաղորդակցությունների վրա», - ընդգծեց նա:

Քաղաքագետը նշեց նաև, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կտրուկ կփոխվի Վրաստանի դերը:

«Տնտեսագետներն ասում են, որ մինչև 40 տոկոս կնվազի Վրաստանի միջով անցնող տարանցումը, և դա լուրջ է», - ասաց նա:

Իսկանդարյանը կարծում է, որ տարածաշրջանային բազմաթիվ նախագծեր կարող են լուրջ ռիսկային գոտում հայտնվել, մասնավորապես առավել բարդ կլինի նախաձեռնել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման նախագիծը:

Կովկասի ինստիտուտի տնօրենն ընդգծեց նաև Իրանի հետ նոր հնարավորությունների ի հայտ գալու հավանականությունը:

«Կարելի է ասել, որ դրանք արդեն երևան են գալիս: Խոսքը Մեղրի-Բավրա-Բաթումի ճանապարհի մասին է: Այն արդեն ֆիզիկապես կառուցվում է»,  - պարզաբանեց նա:

Խոսելով Ադրբեջանի մասին՝ Իսկանդարյանն ասաց, որ նրա դերը ևս կփոխվի:

«Ադրբեջանն ակնհայտորեն զգում է, որ իր դիրքերը կթուլանանան, երբ հայ-թուրքական փոխհարաբերությունները փոխվեն», - ասաց քաղաքագետը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։