483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2009թ.-ին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների աճը կազմել է 65 տոկոս. Ոստիկանություն
15:48
27 Հոկտեմբերի 2009

2009թ.-ի ինը ամսվա ընթացքում Հայաստանում 65 տոկոսով ավելացել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը՝ կազմելով 826 հանցագործություն՝ 2008թ.-ի 549-ի փոխարեն, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը:

Նա նշեց, որ 826 հանցագործությունից 448-ը կամ 54,3 տոկոսը բաժին է ընկնում Երևանին:

«Ողջ համաշխարհային հանրությունը, այդ թվում նաև ՄԱԿ-ը խորը մտահոգություն են արտահայտում թմրանյութերի և հոգեմետ միջոցների արտադրության և շրջանառության արագ աճի կապակցությամբ: Այդ պատճառով Ոստիկանության գլխավոր խնդիրներից մեկն այս վտանգավոր երևույթի դեմ պայքարը պատշաճ մակարդակով կազմակերպելն է», - հայտարարեց Պողոսյանը:

ԿՀՊԳՎ-ի պետը տեղեկացրեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում 2009թ.-ին առգրավվել է 28 490 գրամ թմրադեղ՝ 2008թ.-ի 20 034 գրամի դիմաց:

Պողոսյանը նաև նշեց, որ ԵԱՀԿ անդամ-երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի լիազորված մարմինների համակարգող խորհրդի միջոցառումների ծրագրի համաձայն՝ սեպտեմբերի 28-ին անցկացվել է «Կանալ-2009» օպերատիվ-համալիր միջոցառումների առաջին փուլը, որի նպատակն էր կանխել մաքսանենգության ներթափանցումն աֆղանական ափիոնի, կոկաինի և սինթետիկ թմրադեղերի միջոցով եվրասիական տարածաշրջան, հոգեմետ միջոցներով՝ Կենտրոնական Ասիա և Աֆղանստան, ինչպես նաև կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված ֆինանսական միջոցների լվացումը:

«Կանալ-2009» օպերացիայի արդյունքում բացահայտվել է թմրանյութերի հետ կապված 19 հանցագործություն, 23 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության, ինչպես նաև ընդհանուր առմամբ առգրավվել է 567 գրամ տարբեր տեսակի թմրադեղ:

Բացի այդ, օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 18-ը ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-կակաչ 2009» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի ժամանակ հայտնաբերվել և ոչնչացվել է 105,5 տոնա վայրի կանեփ և 72 կգ կակաչ:

Նա ավելացրեց, որ չնայած իրականացված աշխատանքի զգալի ծավալին՝ թմրանյութերի դեմ պայքարն անհրաժեշտ է ավելի կատարելագործել՝ հաշվի առնելով դրանց վտանգավոր լինելը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։