482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԶՈՒ-ն կարող է օգտագործել քաղաքացիների ավտոմեքենաները ռազմական գործողությունների դեպքում
14:09
27 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները երեքշաբթի քննարկեցին «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրինագիծը և լրացումների փաթեթը «Զորահավաքի նախապատրաստման և զորահավաքի մասին» օրենքում։

Ինչպես հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, օրենքներով կարգավորվում է կազմակերպությունների տրանսպորտային միջոցների և խաղաղ ու ռազմական պայմաններում պաշտպանական նպատակով մարդկանց օգտագործման կարգը։

Փախնախարարի խոսքերով՝ օրինագիծը կոչված է հստակեցնել պետական քաղաքականության հիմքերը պաշտպանության ոլորտում և բարձրացնել Հայաստանի Զինված ուժերի մարտունակության մակարդակը։

Առաջարկվող նախագծերին համապատասխան սահմանվում է Զինված ուժերի կողմից պաշտպանական նպատակներով պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին ամրագրված հաստատությունների, կազմակերպությունների, մասնավոր ձեռնարկատերերի և քաղաքացիներին պատկանող բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների օգտագործման կարգը։

Օրինակ, խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցները կարող են ներգրավվել ուսումնական հավաքներին, հրամանատարաշտաբային վարժանքներին մասնակցությանը, իսկ ռազմական իրավիճակում տրանսպորտային միջոցներն օգտագործվում են ՀՀ Զինված ուժերի կողմից սեփականատիրոջն իրազեկելուց հետո։

Օրինագծերով իրավասու մարմինները խաղաղ ժամանակ լիազորություններ են ստանում նաև տեղեկատվություն հավաքելու այն տրանսպորտային միջոցների օգտագործման վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել անհրաժեշտության դեպքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: