480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ մարդ է զոհվել Հայաստանում վերջին 10 ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով
10:56
27 Հոկտեմբերի 2009

Ինը ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանում 2009 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, որոնց հետևանքով զոհվել է հինգ մարդ, տեղեկացնում է Հայաստանի Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նշված ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով երկու մարդ դարձել է հաշմանդամ, ևս երկուսը ստացել են տարբեր ծանրության  մարմնական վնասվածքներ։

Վերջին ԱՊ-ը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ Հայաստանի հյուսիսում՝ Բայանդուր-Գյումրի երկաթուղային անցումում։

Ինչպես տեղեկացնում է «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը, բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրագնացքի (Գյումրի-Երևան) հետ, որի ղեկին նստած հարբած վարորդը փորձել է անցնել չվերահսկվող անցումը։

«Ինչպես ցույց տվեց քննությւոնը, վթարը տեղի է ունեցել «Գազելի» վարորդի մեղավորությամբ, ով չի նկատել մոտեցող գնացքը ոչ սթափ վիճակի պատճառով։ Պատահարի հետևանքով զոհեր չեն եղել։ Վարորդը ստացել է  քերծվածքներ, լուրջ վնասվածքներ չկան»,- ասվում է հաղորդագրությունում։

 «ՀԿԵՈՒ» աշխատակիցների կողմից առաջին բուժօգնություն ստանալուց  հետո վարորդն ինքնուրույն գնացել է տուն և այժմ իրեն լավ է զգում։ Զննությւոնից հետո էլեկտրագնացքը շարունակել է իր ճանապարհը։

Երկաթուղային տրանսպորտի արագության կանոնավոր ավելացման կապակցությամբ «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն կոչ է անում պահպանել գնացքների շարժման գոտում գտնվելու անվտանգության կանոնները և հիշեցնում է, որ հետիոտնը և ավտոմեքենավարները պետք է անցնեն երակթուղային գծերը միայն սահմանված տեղերում՝ օգտվելով կամուրջներից, թունելներից և մեքենաների համար նախատեսված հատուկ անցումներից։ 

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: