481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր թերթի խմբագրի գործով դատավարության մեջ ընդմիջում է հայտարարվել
19:19
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործելու և զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունում ընդմիջում է հայտարարված մինչև հոկտեմբերի 28-ը:  

Գործի քննության կարգի՝ դատարանի ընդունած որոշման համաձայն՝ Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից, տուժած Վազգեն Դաբաղյանի հարցաքննումից հետո գործընթացում դադար է հայտարարվել մինչև չորեքշաբթի:

Տուժածը հաստատել է նախաքննության ընթացքում տված իր ցուցումները, մասնավոևապես նշելով, որ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին, երբ վերջինս գտնվել է ծառայության մեջ, ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ ծագած ծեծկռտուքի  արդյունքում մեղադրյալ Փաշինյանը հարվածել է իր ոտքին:

Պաշտպանության կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ՝ տուժածի հարցաքննումից հետո դատարանը կլսի 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ի դրվագով վկաների ցուցումները, իսկ հետո կհարցաքննվեն մարտյան դեպքերի դրվագով վկաները:  

Երկուշաբթի նիստի ժամանակ մեղադրյալ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն բացատրեն իրեն ներկայաված մեղադրանքի բովանդակությունը, քանի որ այն պարզ ու որոշակի չէ:   

«Ես մեղադրանքի առնչությամբ իմ դիրքորոշումն ասել չեմ կարող, եթե չեմ հասկանում, թե կոնկրետ որն է իմ մեղքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ մեղադրական եզրակացության մեջ թվարկված արարքների ցանկն ու անձնանց ցուցակը մեղադրանքն ավելի քան անհասկանալի են դարձնում: «Անհասկանալի է՝ ով և կոնկրետ ինչում է մեղադրվում»,- հայտարարեց նա: 
 
Փաշինյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է երեքշաբթի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների առաջին ատյանի դատարանում:

Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: