486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Տաշիր» ընկերությունների խմբի հերթական ժամանցային կենտրոնը կբացվի Մոսկվայում մեկ ամսից
19:12
26 Հոկտեմբերի 2009

«Տաշիր» ընկերությունների խմբի հերթական ժամանցային կենտրոնի բացումը հաջորդ ամսի վերջին տեղի կունենա ռուսական մայրաքաղաքում, հայտնեց «Տաշիր» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկություն «Դալմա ինվեստ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Հարությունյանը: 

«Այժմ՝ ճգնաժամի ժամանակաշրջանում, երբ շատերը նվազեցնում են իրենց գործի ծավալները, «Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր բիզնեսը»,- ասաց նա երկուշաբթի Երևանում «Դալմա Գարդեն Մոլ» խոշոր առևտրաժամացային կենտրոնի շնորհանդեսի ժամանակ, որի բացումը Երևանում ծրագրվում է 2010 թ.-ի հոկտեմբերին:    

Հարությունյանի խոսքերով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հաշվին ավելի քան 10 առևտրաժամանցային կենտրոնների իրագործված նախագծեր են:  

«Եվս 9-ը գտնվում են շինարարության փուլում, իսկ 14-ը՝ նախագծման»,- պարզաբանեց նա: 

Tashir Group-ը 1999 թ.-ին գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած ռուսական հոլդինգ է: Այսօրվա դրությամբ Tashir Group-ը միավորում է ավելի քան 200 ընկերություններ, որոնք աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, հոլդինգի աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 30 հազար մարդը:  

2009 թ.-ի թվականի տվյալներով՝ Tashir Group-ը կառուցել և ղեկավարում է ավելի քան 850 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կոմերցիոն անշարժ գույքի ավելի քան 60 օբյեկտներ: Ընդհանուր առմամբ բացված է 10 առևտրաժամանցային կենտրոն Մոսվայում, Յարոսլավլում, Կալուգայում, Կոլոմնայում, Տուլայում և Երևանում, ինչպես նաև 5 բիզնես կենտրոններ Մոսկվայում, Կալուգայում և Երևանում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։