483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը պատրաստ կլինի չվերթերի ընդունմանը 2010 թվականի գարնանը
18:24
26 Հոկտեմբերի 2009

ՄԱՆԱՄԱ, 26 հոկտոմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման 2010 թվականի գարնանից, ասաց հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։

«Մեր տվյալներով` մոտ ժամանակներս՝ մարտ-մայիս ամիսներին, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի։ Ինքնաթիռների հետ ևս խնդիրներ չկան։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի այդ օդանավակայանը համապատասխանի բոլոր համաշխարհային չափանիշներին, և կամենում է լավ նախապատրաստվել նրա գործարկմանը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Բաղդասարովը Բահրեյնի միջազգային օդանավակայանում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Արմավիա» ավիաընկերությունը երկուշաբթի սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Բահրեյնի Թագավորության մայրաքաղաք Մանամա։

Միաժամանակ «Արմավիայի» սեփականատերը նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը «հավանաբար կաշխատի առանց մեզ», քանի որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, որը ներկայումս ունի իր ավիացիան։

Բաղդասարովի խոսքերով՝ ԼՂՀ-ում կգործի սեփական օդանավակայանը, իսկ «Արմավիան» կօգնի ավիացիայի զարգացման հարցում։

««Արմավիան» ինքը չի թռչի, Ղարաբաղում կլինի նրա ընկերությունը, որը և կանոնավոր չվերթեր կիրականացնի»,- ասաց նա։

Ավելի վաղ «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունն աշխատում է դեպի Ստեփանակերտ կանոնավոր չվերթերի բացման ուղղությամբ։

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։