483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային ավիափոխադրողը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Բահրեյն
16:15
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը երկուշաբթի իրականացրել է իր առաջին կանոնավոր չվերթը դեպի Բահրեյն:

Ականավոր հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող А-319 օադանավն այսուհետ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր է իրականացնելու Բահրեյնի մայրաքաղաք Մանամա:

Մանամայում հայկական ինքնաթիռը դիմավորել են բարձրաստիճան պաշտոնյաներ և Բահրեյնի ավիացիոն ղեկավարությունը:

Ինչպես ասաց «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը, նոր ավիաչվերթը կարևոր դեր է կատարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Բահրեյնի համար: 

«Մենք ենթադրում ենք, որ չվերթից կօգտվեն բազմաթիվ ուղևորներ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Հուսով ենք, որ «Արմավիայի» չվերթը մեծ օգուտ կբերի Բահրեյնի ժողովրդին և երկարատև ամուր կապ կհաստատի երկու ժողովուրդների ու պետությունների միջև»,- ասաց Բելույանը:
 
Բահրեյնը  կղզի-պետություն է Հարավ-արևմտյան Ասիայում Բահրեյնի ծոցում (Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան մասում): Բահրեյնը կազմված է 33 կղզիներից, որոնցից բնակեցված է միայն 5-ը: Երկրի ընդհանուր մակերեսը 695 քառակուսի կմ է, իսկ բնակչության թիվը՝ ավելի քան 700 հազար մարդ: Բահրեյնի մայրաքաղաքն է նավահանգստային Մանամա քաղաքը, որը գտնվում է կղզու հյուսիսային ափին:

«Վիկտոր Համբարձումյան» անվանական ինքնաթիռը դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ Բահրեյնի թագավորության ներկայացուցիչները հուշանվերներ մատուցեցին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, գլխավոր տնօրեն Նորայր Բելույանին և առաջին չվերթն իրականացրած ողջ անձնակազմին:  

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։