486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Լոռու մարզում խորովածի փառատոն է անցկացվել
14:09
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի ՀՀ Լոռու մարզի Ախթալա գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում արհեստավարժ և սիրողական կարգի խոհարարների շրջանում խորովածի մրցույթ-փառատոն անցկացվեց:

«Միջոցառման գլխավոր նպատակը մեր բնակչությանը, ինչպես նաև օտարերկրացիներին Հայաստանի պատմամշակութային արժեքների, տեղական մշակույթի հետ ծանոթացնելն է», - փառատոնի բացումից առաջ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում անցկացվեց գինու փառատոն, և որ ծրագրվում է նմանատիպ միջոցառումները դարձնել կանոնավոր, քանի որ զբոսաշրջության քարոզի նման միջոցները շատ տարածված են աշխարհում:

Երիցյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միշտ պատրաստ է աջակցել տեղական նախաձեռնողներին նման միջոցառումների անցկացման հարցում:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակաան կազմակերպության նախագահ, միջոցառման համակազմակերպիչ Սեդրակ Մամուլյանն իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է, որ փառատոնի նպատակը խորովածի պատրաստման հայկական խոհարարական ավանդույթներին վերստին ծնունդ տալն է:

«Մենք խորովածի պատրաստումը հասցրել ենք կենցաղային մակարդակի, և մեր նպատակը մեր խոհարարական ավադույթները հիշելն է և հին ավանդույթների հիման վրա մեր հանրային սնունդի համակարգի զարգացումը», - հայտարարել է նա:

Մամուլյանը նշել է, որ հայկական խոհարարության մեջ խորովածի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան՝ սկսած թոնրի խորովածից մինչև հովիվների սովորույթի համաձայն՝ գետնի վրա պատրաստվող խորովածը (չոբան-խորոված):

Նա ընդգծել է, որ հայկական խորովածի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ խորոված ասելով՝ հայերը հասկանում են ջերմային մշակման ռեժիմ, և պատրաստման ժամանակ միսը չի դիպչում ոչ մի բանին բացի կրակից և ծխից՝ ի տարբերություն այլ ժողովուրդների, ովքեր խորոված են համարում նույնիսկ տապակած միսը:

Խորովածի մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Ախթալայի քաղաքապետարանը, Հեծանվավազքի հանրապետական ֆեդերացիան, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» կազմակերպությունը, «Մեթլ պրինց» ընկերությունն ու Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:

Նույն օրն Ախթալայում տեղի է ունեցել «Բարեկամության կամուրջ» բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցումների փակման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկել էր ուրբաթ և անցկացվել Սանահինի կամուրջ-Օձուն, Սանահինի կամուրջ-Հաղպատ, Սանահինի կամուրջ-Ախթալա երթուղով:

Մրցումներին, որոնց մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Մոլդովայի և Ռուսաստանի հավաքականները, ինչպես նաև Իտալիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, հաղթել է Իրանի հավաքականը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։