487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Մաքսային միջազգային կազմակերպությունը ցանկանում է Հայաստանը որպես օրինակելի երկիր տեսնել մաքսային բարեփոխումների իրականացման հարցում
13:26
23 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մաքսային միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) մտադիր է հասնել նրան, որպեսզի Հայաստանը դառնա օրինակելի երկիր մաքսային բարեփոխումների իրականացման հարցում, ասել է ՄՄԿ-ի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան:

«Լինելով Հայաստանում և ծանոթանալով նրա լավագույն փորձի հետ՝ մենք մտադիր ենք տարածել դրանք և կիսել դրանք այլ երկրների հետ», - ասել է նա ուրբաթ Երևանում ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատելու՝ լրագրողների խնդրանքին ի պատասխան Միկուրիան ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները ձգտում են արդիականացնել իրենց մաքսային ընթացակարգերը, սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական կառույցը, որը տարբերվում է մյուսներից:

«Մենք նպատակաուղղված ենք բարելավել մաքսային ընթացակարգերը տարածաշրջանային մասշտաբով, քանի որ մաքսային գործն ապահովում է այլ երկրների հետ կապն ու բարելավում է ապրանքաշրջանառությունը», - պարզաբանել է նա:

Հայաստանը 1992 թ.-ից Մաքսային միջազգային կազմակերպության (ՄՄԿ) անդամ է: Հայաստանը ընտրվել է ՄՄԿ մաքսային հարցերի հանձնաժողովի կողմից որպես եվրոպական տարածաշրջանից ՄՄԿ-ի անդամ, ինչը նրան հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցել միջազգային մաքսային քաղաքականության ձևավորման գործընթացներին: 2005 թ.-ի նոյեմբերի 28-ին Հայաստանի մաքսային ծառայությունը Պատրաստակամության հուշագիր է ստորագրել համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային չափորոշիչների ներդրման մասին:

Մաքսային միջազգային կազմակերպությունն այսօր միջազգային միակ կառույցն է, որը դիտարկում է բացառապես մաքսային հարցեր: Այս պահին 174 երկիր ՄՄԿ-ի անդամ է, որոնց կառույցն առաջարկում է կոնվենցիաների և միջազգային այլ գործիքների լայն շրջանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։