478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+35
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և ադրբեջանցի պատգամավորները Պետդումայում քննարկեցին երկու երկրների միջև առկա խնդիրները
11:46
23 Հոկտեմբերի 2009

Հայ և ադրբեջանիցի պատգամավորները ՌԴ Պետական դումայում քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ):

Տեղեկատվության համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ինչպես նաև ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ինչպես ՀՀՀ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը, հանդիպմանը կիրառվել է քննարկումների նոր հայեցակարգ:

Մասնավորապես, նրա խոսքերով, եթե ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերի հետ որևէ հարաբերություն չի կարող լինել մինչև ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը, ապա հայկական կողմը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցն առանձին խնդիր է, որը չի լուծվի առանց Ղարաբաղի մասնակցության, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ինքնավար պետություններ, քննարկման թեմաներ ունեն, և հենց դրանք է անհրաժեշտ քննարկել:

«Հիմնականում դա հաջողվեց: Այսինքն՝ ղարաբաղյան հարցը չի քննարկվել: Ստեփանակերտում հետագա հանդիպումների կազմակերպման մասին չի խոսվել: Մենք խոսել ենք այն մասին, որ հանդիպումները եթե շարունակական լինեն, կանցկացվեն Բաքվում և Երևանում: Օրակարգում հենց հնարավոր շփումների բանաձևերն էին», - ասել է Հովհաննիսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի խոսքերով՝ հանդիպման ընթացքում հաջողվել է կուտակված մանր խնդիրներից ավելի բարձր կանգնել՝ հարևանության գոծընթացը որքան հնարավոր է շուտ սկսելու և երկու ժողովուրդների միջև թշնամու կերպարն արմատախիլ անելու համար:

ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշել է, որ քննարկումների ընթացքում փոփոխություններ նկատվեցին հոգեբանական և քաղաքական մոտեցումներում:

«Ադրբեջանի խորհրդարանի մեր գործընկերները փոքր-ինչ նահանջեցին կոշտ մոտեցումներից և փորձեցին ներկայացնել առաջարկներ, որոնք ենթադրում են խաղաղ գործընթացում շփման կետերի որոնում և որևէ փոխգործակցություն», - ասել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։