481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստաընկերությունները 2015 թ.-ից թվային հեռարձակման կանցնեն, նախարար
19:02
22 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները 2015 թ.-ից թվային հեռարձակման կանցնեն, հինգշաբթի «Հայաստանում հեռուստատեսության թվայնացման գործընթացն ու դրա հետևանքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունենալիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:  

Նրա խոսքերով՝ նախարարությունն արդեն մշակել է Հայաստանում թվային հեռուստատեսության ներմուծման հայեցակարգը, որը ներկայացված է կառավարության քննարկմանը:

Հայեցակարգը նախատեսում է հեռուստա և ռադիոհաղորդումների հեռարձակման թվային համակարգի ենթակառուցվածքի ստեղծման վրա հիմնված թվային ցանցի շինարարություն:  

Ինչպես նշեց նախարարը, նոր տեխնոլոգիաների ներմուծումը թույլ կտա հարստացնել հեռուստաեթերի բովանդակությունը, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ծառայություններ մատուցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, լայնաշերտ ինտերնետի միացման, հեռախոսային կապի և տեսահամաժողովի հնարավորություն: 

«Հուլիսի կեսին արդեն ծրագրվում է ավարտել բոլոր օրենսդրական աշխատանքները և ընդունել գործունեության համապատասխան չափանիշները: Ծրագրվում է, որ մինչև 2013 թ.-ը շուկայի բոլոր մասնակիցները կապահովեն տեխնիկական զինման գործընթացն ու զուգահեռաբար կապահովեն ինչպես անալոգային, այնպես թվային հեռարձակում»,- ասաց Երիցյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներմուծման ընտրված տեխնոլոգիաներից ելնելով՝ կպահանջվի 20-30 մլն դոլարից մինչև 100-200 մլն դոլար, որոնք կներգրավվեն պետբյուջեից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև մասնավոր հատվածից:

«Թվային հեռարձակման ներմուծումը լայն հնարավորություններ է բացում ինտերնետ դաշտի զարգացման համար, ինչի առնչությամբ զգալիորեն կաճի մասնավոր հատվածի կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրությունը: Մեր սպասումների համաձայն՝ թվային հեռարձակման համակարգի ներդրումը թույլ կտա երկիր բերել խոշոր ներդրողների»,- ասաց Երիցյանը:   --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: