484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հրաժարվի Կարսի պայմանագրից՝ հանուն ազգային շահերի. ընդդիմություն
16:03
22 Հոկտեմբերի 2009

Հայաստանը պետք է հրաժարվի Կարսի պայմանագրից՝ հանուն Հայաստանի և հայության ապագայի, կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

«Թուրքական իշխանության ողջ քաղաքականությունն այսօրվա դրությամբ այն է, որ վերջիվերջո Հայաստանին փաթաթի Կարսի պայմանագիրը, որը, որպես օրենք, ամենևին էլ չի բխում հայերի ազգային շահերից: Հայ-թուրքական արձանագրություններում այդ պայմանագրի հիմնական դրույթներն արտացոլված են, և այսօր Հայաստանը, լինելով ազատ երկիր, պետք է ընտրություն կատարի՝ կամ ընդունի դրանք այդ արձանագրությունների վավերացման միջոցով, կամ դրանցից ընդհանրապես հրաժարվի», - ասաց Կարապետյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Կարսի պայմանագրով սահմանվում էր Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը:

Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետություն է կազմում Ադրբեջանի հովանավորությամբ։

Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում է 1921 թ. Մոսկովյան պայմանագրի դրույթները, որը ոտնահարում էր Հայաստանի կենսական շահերը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Կարապետյանի խոսքերով՝ Թուրքիայի ղեկավարության այսօրվա քաղաքականության առաջնահերթ նպատակն այն է, որ ստիպի Հայաստանին, առաջին հերթին, հրաժարվել Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ որևէ պահանջից:

«Բնական է՝ կա Հայոց ցեղասպանության հարցն ու ղարաբաղյան խնդիրը, սակայն Թուրքիային առաջին հերթին մտահոգում է այդ հողերի հնարավոր վերադարձի հարցը: Ձեռքի տակ ունենալով երաշխիքներ՝ Թուրքիայի ղեկավարությունը կզբաղվի նաև այլ խնդիրների լուծմամբ՝ սկսելով ցեղասպանության հարցից», - տեղեկացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ոչ միայն չեղյալ համարեն Կարսի պայմանագիրը, այլև հրաժարվեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացից:

«Այժմ, ինչպես հայտնի է, այդ արձանագրությունները գտնվում են Սահմանադրական դատարանում, որը կոչված է հավանության արժանացնել կամ չեղյալ համարել դրանք: Ես կոչ են անում Սահմանադրական դատարանին ոչ միայն մանրամասն ծանոթանալ այդ արձանագրություններին, այլև բացահայտել այն հնարավոր հետևանքները, որոնք կսպառնան Հայաստանի ազգային անվտանգությանը», - ընդգծեց Կարապետյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել էր իր հայ գործընկերոջը Բուրսա՝ ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։