484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
2010 թ.-ին Հայաստանում «իրավաբան» և «տնտեսագետ» մասնագիտությունների համար պետպատվեր չի լինի. վարչապետ
18:01
21 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ին Հայաստանի բուհերում «իրավաբան» և «տնտեսագետ» մասնագիտությունների համար պետպատվեր չի լինի, չորեքշաբթի հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սկսած 2010 թ.-ից՝ նախագահի հանձնարարությամբ կփոխվի պետպատվերի հանդեպ մոտեցումը կրթության ոլորտում: Պետությունը պետպատվեր չի հատկացնի տնտեսագետ և իրավաբան մասնագիտություններն ուսանել ցանկացողներին, այստեղ առանց պետության մասնակցության էլ պահանջարկը մեծ է, և շուկան ինքը կարգավորում է հարաբերությունները»,- հայտարարեց Սարգսյանը խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, նույն նախարարության Երիտասարդության մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ինչպես նաև աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների ներկայացուցիչներ:   

Վարչապետն ընդգծեց, որ պետպատվերը պետք է ընդգրկի կրթության բոլոր այն ոլորտները, որտեղ կա մասնագետների պակաս, օրինակ՝ ֆիզիկոսներին:  
 
Սարգսյանն անդրադարձավ նաև բարձրագույն կրթության խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում բուհ ընդունվելը ամենևին էլ դժվարություն չէ:  

«Մենք ավելի քան 50 բուհ ունենք, և դրանց կեսից ավելին անորակ ծառայություններ են տրամադրում»,- նշեց նա:  

«Շատ լավ է, որ մեր երիտասարդությունն ուզում է սովորել, բայց փորձը հաճախ ցույց է տալիս, որ նրանց ոչ թե կրթությունն է պետք, այլ դիպլոմը: Մենք պետք է նրանց ապացուցենք, որ դիպլոմը գլխավորը չէ»,- հավելեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ ավելի խիստ լինելով բուհի որակի հարցում՝ հնարավոր կլինի ազդանշան տալ երիտասարդությանը, որ միանգամայն պարտադիր չէ բարձրագույն կրթություն ստանալ և որ անգամ նեղ մասնագիտական կրթությամբ կարելի է լավ վարձատրվող աշխատանք գտնել:

Սարգսյանն ընդգծեց այս հարցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Երիտասարդության պրոֆեսիոնալ կողմնորոշման կենտրոնի համագործակցության կարևորությունը Գիտության և կրթության նախարարության, դպրոցների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ: 

Այս առնչությամբ վարչապետը կարգադրեց այս շաբաթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու գիտության և կրթության նախարարության միջև համագործակցության մասին հուշագիր մշակել ու կնքել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: