481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի գործով դատավորը մերժել է դատախազի բացարկի վերաբերյալ միջնորդությունը
17:54
21 Հոկտեմբերի 2009

«Հայկական ժամանակ»  ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է ավելի վաղ պաշտպանական կողմից ստացված  միջնորդությունը դատախազի բացարկի վերաբերյալ, ով պաշտպանում է մեղադրանքը Կորյուն Փիլոյանի գործով։

Մնացական Մարտիրոսյանը տվյալ միջնորդությունն անհիմն համարեց, սակայն պաշտպանության կողմը նույն պահին նոր միջնորդության մասին հայտարարեց։ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը դադարեցնելու վերաբերյալ։

Ինչպես նշում է պաշտպանական կողմը, քրեական գործի հարուցումով խախտվել են Նիկոլ Փաշինյանի՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։

Բացի այդ, ինչպես կարծում են պաշտպանները, քրեական հետապնդումը Փաշինյանի նկատմամբ անօրինական է։

Վարոսյանը հայտարարեց, որ Փաշինյանին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրելուց առաջ հարկ է պարզել՝ կարելի՞ է, արդյոք, Երևանի մարտի 1-2-ի դեպքերը համարել «զանգվածային անկարգություններ»։

Պաշտպանական կողմի կարծիքով՝ «մարտի 1-2-ի դեպքերը միայն իրավապահ մարմինների կողմից սադրանքներով ուղեկցվող խաղաղ հանրահավաքներ են»։

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունն առանց քննարկման թողեց՝ համարելով, որ այն ժամանակավրեպ է։

Փաշինյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է երեքշաբթի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։

Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: