487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները թորքական խորհրդարանում կվավերացվեն մինչև 2009 թ.-ի վերջը կամ 2010-ի գարնան սկզբին
17:35
21 Հոկտեմբերի 2009

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում կվավերացվեն մինչև ընթացիկ տարեվերջ կամ մյուս տարվա գարնան սկիզբը:

«Հայաստանում արձանագրությունների վավերացումը տեղի կունենա թուրքական խորհրդարանի կողմից դրանց հաստատումից հետո կամ Թուրքիայում վավերացման հետ միաժամանակ»,- ասաց Զոհրաբյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հասարակությունն ու Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է վստահ լինեն, որ երկկողմ հարաբերությունները, թեկուզ որոշ վերապահումներով, բայց անհրաժեշտ են երկու պետություններին: Զոհրաբյանն ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հեռանկարում բարենպաստ բնույթ են կրում Հայաստանի համար:  

Ընդ որում նա հիշեցրեց, որ մոտ ժամանակներս հայկական կողմը արձանագրությունները կուղարկի Սահմանադրական դատարան դննարկման, որից հետո՝ ԱԺ:

Զոհրաբյանը նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում արձանագրությունների հաստատման հարցում այն առումով, որ խորհրդարաններից երկուսում էլ իշխող կուսակցությունները մեծամասնություն են կազմում: Սակայն նա անհրաժեշտ է համարում, որպեսզի արձանագրությունների բուն իմաստը հասցվի Հայաստանի և Թուրքիայի հասարակայնության լայն շրջանակներին:   

Իշխող կուսակցության փոխնախագահը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանում արաձանագրությունների հաստատման առնչությամբ փակ քվեարկություն չի լինի, քանի որ ժողովրդից տվյալ գործընթացը գաղտնի պահելը նշանակում է բամբասանքների համար լրացուցիչ առիթ տալ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վրա գործադրվող միջազգային ճնշմանը, ապա Զոհրաբյանի խոսքերով՝ այդ հարցում կա երկու մոտեցում: Ըստ նրա՝ դրանցից առաջինը հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման, քրդական հարցի լուծման հետ կապված քաղաքականությունում փոփոխություններ մտցնելու մասին ԵՄ առաջարկներն են:  

«Թուրքիայի համար ավելի շահավետ է նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը: ԵՄ-ն երբեք թույլ չի տա, որ իրեն անդամակցի մի պետություն, որը չուզենա ճանաչել Ցեղասպանությունը»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Թուրքական մեջլիսը հոկտեմբերի 21-ին կսկսի քննարկել ստորագրված փաստաթղթերը, երբ պատգամավորներին կդիմի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։