484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Orange Armenia բջջային օպերատորը Հայաստանի շուկա կմտնի նոյեմբերի 5-ին
16:58
21 Հոկտեմբերի 2009

Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։  

Երրորդ բջջային օպերատորը՝ «Orange Armenia»-ն, որը France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange) վերջնական արտոնագիրը ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին: Լիցենզիան տրամադրվել է 15 տարի ժամկետով՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով։  

Համաձայն հաղորդագրության՝ արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում:

Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը և դառնալ Orange-ի բաճանորդ Orange-ի բոլոր վաճառակետերում:

Orange-ն իրավունք ունի հեռախոսահամարներ տրամադրել +374(0)55 и +374(0)95 կոդերով՝ համարների տեղաբաշխման 10 տարվա իրավունքով։

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր «Orange» ֆրանսիական ընկերության Եվրոպայի մասով փոխնախագահ Օլաֆ Սուանտին (Olaf Swantee), Orange-ը նախատեսում է Հայաստանում 150 միլիոն ներդնել 2009-2011 թվականների ընթացքում։ Ներդրումների հիմնական մասն ուղղվում է տեխնիկական և դիսթրիբյուտորական ցանցերի շինարարությանը, հատուկ ապրանքների և ծառայությունների մշակմանն ու ստեղծմանը։

Հայաստանում Orange-ի ներդրումները 2009 թվականի սեպտեմբերի տվյալներով արդեն կազմել են 2009 թվականի համար նախատեսված 80 միլիոն դալարի մոտ 60-70 տոկոսը։

Միաժամանակ ընկերությունը նախատեսում է զբաղեցնել հայկական շուկայում առաջին տեղը լայնաշերտ ինտերնետի տրամադրման ոլորտում և երկրորդ տեղը՝ Հայաստանի բջջային կապի շուկայում բաժանորդների թվով։

Միաժամանակ, ինչպես հավաստիացրեց Սուանտին, Orange-ը մտադիր չէ դեմպինգավորել Հայաստանի բջջային շուկայի ծառայությունների գները։ 

Հայկական շուկայում գործում է արդեն երկու ընկերություն՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսաստանյան «Վիմպելկոմին», և VivaСell-MTS, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը МТС ընկերությունն է։

2008թ. հոկտեմբերի 7-ին մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչել ֆրանսիական  Orange  ընկերությանը: Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն էր ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: