487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը բացարկ է հայտնում իր գործով մեղադրողին
14:32
21 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Զանգվածային անկարգություններին մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր իր գործով դատական նիստի ժամանակ բացարկ է հայտնել իր գործով մեղադրող, դատախազ Կորյուն Փիլոյանին:

Ինչպես կարծում է Փաշինյանը, դատախազը չի կարող դատարանում հանդես գալ որպես մեղադրող կողմ, քանի որ կասկածներ կան նրա անաչառությանան կապակցությամբ:

«Դատախազ Փիլոյանը շահագրգռված է գործի ելքով, նա ստորագրել է իմ դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը՝ հաշվի չառնելով, որ այնտեղ նույնիսկ մանրադիտակով հնարավոր չէ գտնել իմ մեղավորության որևէ ապացույց», -  հայտարարեց Փաշինյանը:

Փիլոյանին ուղղված բացարկին աջակցեցին Նիկոլ Փաշինյանի իրավապաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, ովքեր ևս հայտարարեցին դատախազի օբյեկտիվության կապակցությամբ ունեցած կասկածների մասին:

Սակայն մեղադրողին աջակցող, դատախազ Հարություն Հարությունյանը նշեց, որ պաշտպանող կողմի ներկայացրած հիմնավորումները չեն կարող Փիլոյանի ինքնաբացարկի պատճառը դառնալ, քանի որ դրանք անհիմն են, իսկ Փաշինյանի միջնորդությունը պետք է մերժվի:

Նույնի նիստի ժամանակ Փաշինյանի իրավապաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ նոր հիմնավորումներ ունի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի բացարկի համար:

Նրա խոսքերով, դատավորը պարտավոր է ապահովել դատական նիստի հրապարակայնությունը, որի բաղկացուցիչ մասերից մեկը լրագրողների կողմից գործընթացի լուսաբանումն է:

«Սակայն ֆոտոլրագրողներն ընդհանրապես զրկված են նիստը լուսաբանելու իրավունքից, քանի որ նրանց արգելվում է մտնել նիստերի դահլիճ, նրանց աշխատանքի միակ միջոցն առանձին սենյակում տեղադրված մոնիտորների միջոցով գործընթացին հետևելն է, սակայն մոնիտորի պատկերից լուսանկարներ անելն անհնար է վատ որակի պատճառով», - ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ դատավորը պարտավոր է հաշվի առնել այդ փաստն ու ապահովել լրագրողների աշխատանքի հնարավորությունը: Միաժամանակ նա ասաց, որ պաշտպանող կողմը դատավոր Մարտիրոսյանի բացարկի մասին միջնորդություն այլև չի ներկայացնի, քանի որ դա անհիմն է համարում՝ հաշվի առնելով այն փաստը, որ դատավորը միջնորդությունը քննելու համար վատնում է նվազագույնը երկու ժամ, սակայն դրական վճիռ չի կայացնում:

Այժմ դատական նիստն ընդմիջվել է մինչև դատախազ Կորյուն Փիլոյանի բացարկի միջնորդության կապակցությամբ դատավորի վճիռ կայացնելը:

Դատարանի բակում հավաքվել են Փաշինյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ:

Փաշինյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է երեքշաբթի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների առաջին ատյանի դատարանում:

Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։