486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր թերթի խմբագրի դատավարությունը կշարունակվի չորեքշաբթի
18:41
20 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժի կիրառման և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը կշարունակվի չորեքշաբթի:  

Նման որոշում ընդունել է գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեքշաբթի դատական նիստի ժամանակ՝ փաստաբանների խնդրանքով՝ պաշտպանության ռազմավարության մշակման համար նրանց ժամանակ տալու նպատակով:

Ինչպես հայտնեց Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, մեղադրյալի պաշտպաններն իրենց պաշտպանյալի հետ քրեակատարողական հաստատությունում անարգել հանդիպելու, որտեղ նա գտնվում է կալանքի տակ, և հետագա գործողությունները քննարկելու հնարավորություն չունեն:

Մեղադրայլի փաստաբանը հայտարարեց, որ ՔԿՀ ղեկավարությունը նաև ուսումնասիրում է Փաշինյանի նամակագրությունն իր ներկայացուցիչների հետ, ինչը փաստաբանական գաղտնիքի խախտում է:

Սահակյանը խնդրել է դատավորին պաշտպանության կողմին հինգ րոպե տևողությամբ ընդմիջում տրամադրել և սենյակ հատկացնել, որտեղ Փաշինյանը կհանդիպի իր փաստաբանների հետ հետագա գործողությունները քննարկելու համար:

Սակայն դատավորը պարզաբանեց, որ հայկական օրենքների համաձայն՝       փաստաբանները կարող են անարգել հանդիպել իրենց պաշտպանյալների հետ ՔԿՀ-ում, իսկ դատարանը մեղադրյալի ու պաշտպանների հանդիպման համար առանձին սենյակ տրամադրելու լիազորություններ չունի:

Այս պատճառով Մարտիրոսյանը հետաձգեց դատական նիստը, որը կշարունակվի չորեքշաբթի կեսօրին, որպեսզի պաշտպանությունը կարողանա քննարկել բոլոր անհրաժեշտ հարցերը: Դատավորը որոշում ընդունեց նաև նամակ ուղարկել ՔԿՀ, որտեղ պահվում է Փաշինյանը՝ հայտնելով փաստաբաններին պաշտպանյալի հետ անարգել հանդիպելու հնարավորություն տալու անհրաժեշտության մասին:

Այդ նույն նիստի ժամանակ Մարտիրոսյանը մերժել է դատավորին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ համարելով դա անհիմն:   

Փաշինյանի գործով դատավարությունը սկսվել է երեքշաբթի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Ընդդիմադիր թերթի խմբագիրը մեղադրվում է 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի դեմ կյանքին վտանգ չներկայացնող բռնություն կիրառելու և մի խումբ անձանց հետ Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։