486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Խաչատուր Աբովյանի անհետացման վարկածների վերաբերյալ ժողովածու կհրատարակվի
17:58
20 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 19-րդ դարի հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանի անհետացման՝ այսօրվա դրությամբ առկա տարբերակների մասին հոդվածների ժողովածուն կհրատարակվի մոտ ժամանակներս, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

Համարվում է, որ հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1848 թ.-ի ապրիլին անհետ կորել է:

Զատիկյանի խոսքերով՝ գրողի մահվան իրական պատճառների մասին տեղեկությունները միայն ենթադրություն կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտնվի նրա անհետացման բազմաթիվ տարբերակներից մեկը հաստատող փաստեր:

Թանգարանի տնօրենի խոսքերով՝ ինքը չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել ներկայացված տարբերակներից ոչ մեկը, քանի որ չկան գրողի առեղծվածային անհետացման հանգամանքները հաստատող փաստեր, ապացույցներ: Զատիկյանը նշեց, որ ինքը միայն ժողովածուի փոքր նախաբանն է գրել՝ գրողի խորհրդավոր անհետացման հարցը թողնելով ընթերցողի հայեցողությանը:   

«Տարբերակներից մեկի համաձայն՝ Աբովյանը աքսորված է եղել, այս մասին հիշատակվում է Նիկոլայ Չերնիշևսկու նշումներում»- նշեց Զատիկյանը: 

Նրա խոսքերով՝ Աբովյանի աքսորված լինելու ևս մեկ ավելի ծանրակշիռ ապացույց է այն, որ ցարական օրենքի համաձայն՝ անհետ կորածի ունեցվածքը կարող էր դառնալ նրա հարազատների սեփականությունը միայն վերջինիս մահացած ճանաչելուց հետո՝ հատուկ այս հարցերով ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Այն դեպքում, երբ հավաստիորեն հայտնի է, որ Աբովյանի կինը միանձնյա ստացել է ամուսնու ունեցվածքը 1853 թ.-ին: Սակայն, Զատիկյանի խոսքերով, ինքն այս տարբերակը չի հաստատում, այլ ընդամենը փաստեր է մեջբերում:  

Զատիկյանը նշեց նաև, որ ժողովածուին է կցված Աբովյանի ճանապարհորդության երթուղին Հայաստանում, որի ընթացքում նա մեծ քանակությամբ ժողովրդական ստեղծագործություններ, հեքիաթներ ու երգեր է հավաքել, դրանք թարգմանել գերմաներեն և ուղարկել Բեռլին հրատարակության՝ դրանով եվրոպական հասարակությանը ծանոթացնելով հայկական հարուստ բանահյուսությանը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։