478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Կարսի պայմանագրից. ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար
16:20
20 Հոկտեմբերի 2009

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես պետք է հրաժարվեն Կարսի պայմանագրից՝ հետագա բացասական հետևանքներից խուսափելու համար, կարծում է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Արման Մելիքյանը։

1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Կարսի պայմանագրով սահմանվում էր Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը։

Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետություն է կազմում Ադրբեջանի հովանավորությամբ։

«Ի սկզբանե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հայկական կողմի սխալն էր։ Բայց գործընթացը սկսվել է, և մնում է միայն օգտագործել ակնհայտ բոլոր սպառնալիքների կանխմանն ուղղված հնարավոր քայլերը։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է չեղյալ համարել Կարսի պայմանագիրը, որի որոշ սկզբունքներ փաստորեն արտացոլվել են այդ արձանագրություններում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մելիքյանը։

Մելիքյանի խոսքերով՝ Հայաստանը, վավերացնելով այդ արձանագրությունները խորհրդարանում, պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն Ադրբեջանի կազմում՝ զրկվելով ցանկացած հնարավորությունից ոչ միայն պահել «ստատուս-քվոն», այլև հասնել ԼՂՀ անկախությանը միջազգային մակարդակով։

«Հայաստանի պետք է պաշտոնապես հրաժարվի Կարսի պայմանգրից և Թուրքիայի հետ զուտ անկախ պայմանագրեր ստորագրի»,- ընդգծեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարը։

Միաժամանակ փորձագետը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անմիջականորեն շաղկապեց ղարաբաղյան խնդրի լուծման հետ։

«Բացելով սահմանները՝ Թուրքիան բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում գործադրելու մեծ լծակներ կստանա։ Բայց ամենից մեծ, առանցքային դեր կխաղան գերտերությունները։ Հավանաբար ԼՂՀ շրջակա ազատագրված հողերը կվերահսկի երրորդ կողմը, որի դերում կարող են լինել Ռուսաստանը, ԵՄ կամ ԱՄՆ-ն»,- ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ ում որ հաջողվի իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, նա էլ կլուծի ղարաբաղյան հարցն՝ իր շահերից ելնելով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։