478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբն արդյունավետ աշխատում է Հայաստանի պետական կառույցների հետ. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
15:31
20 Հոկտեմբերի 2009

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբը բավականին արդյունավետ աշխատում է Հայաստանի պետական կառավարման կառույցների հետ, ասաց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Եվրամիության՝ 11 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում 2009 թվականի ապրիլի 1-ից և խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ժողովրդավարական ու տնտեսական կառույցնեևրի հզորացման ուղղությամբ։ Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից։

«Մոտ ապագայում Խորհրդատվական խմբին կմիանան ևս վեց միջազգային փորձագետներ, ինչը նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացման հնարավորություն կտա»,- երեքշաբթի ասաց Բաղդասարյանը Հայաստանի պետական մարմինների և եվրոպական կառույցների միջև համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում, որին մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետները։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հատուկ ընդգծեց Խորհրդատվական խմբի ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի աշխատանքներում, ինչպես նաև Խորը և համապարփակ առևտրի ազատ համաձայնագրի ստորագրմանն ուղղված աշխատանքներում և հարկային ու մաքսային վարչարարության հարցերում։  

Բաղդասարյանը նշեց, որ Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է 21 աշխատանքային խումբ, որը զբաղվում է ավելի քան 20 ուղղություններով կոնկրետ ռազմավարությունների մշակմամբ և իրականացմամբ։

«Խոսքը, մասնավորապես, դատական համակարգի, Ոստիկանության կառուցվածքի  բարեփոխումների, հարկային և մաքսային կառույցների՝ եվրոպական չափանիշներին  համապատասխանեցման մասին է»,- ասաց նա։

Բաղդասարյանը հույս հայտնեց նաև, որ ԵՄ Խորհրդատվական խումբն առավելագույնս արդյունավետ կաշխատի միջգերատեսչական աշխատանքային խմբերի հետ, ինչը հնարավորություն կտա առաջընթաց ապահովել աշխատանքներում։

ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով՝ հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն և աջակցություն Ազգային Ժողովին, ԵՄ-ի հետ «Ազատ առևտրի համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետպարտքի կառավարում, աջակցություն բազմառանցքային  կենսաթոշակային համակարգի մշակմանը, պետեկամուտների քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի բարեփոխումներ, այդ թվում՝ Ոստիկանությունում, դատախազությունում և իրավաբանական համակարգում։ 

Իր հերթին Հայաստանում Եվրահանձնաժողովի ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել է, որ Եվրահանձնաժողովն այդ փորձը հաջող է համարում։ «Մենք ենթադրում ենք տարածել այդ փորձը նաև այլ երկրներում»,- ասել է նա։

Միաժամանակ Լյուցենբերգերն ավելացրել է, որ խորհրդատվական խումբն իր աշխատանքում որդեգրել է մի ձևաչափ, որը հետագայում կկիրառվի «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների հետ աշխատանքում՝ եվրոպական սկզբունքներին հապատասխանեցում ապահովելու նպատակով։

Մայիսի սկզբին Պրագայում՝ Եվրամիությունում նախագահող Չեխիայի մայրաքաղաքում, կայացել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի հիմնադիր գագաթնաժողովը, որն ուղղված է ԵՄ-ի հետ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովիայի, Բելառուսի և Ուկրաինայի մերձեցմանը։ Ծրագրով նախատեսված է այդ երկրներին 600 միլիոն եվրոյի տրամադրումը մինչև 2013 թվականը։ Այդ միջոցները նախատեսված են պետական ինստիտուտների ամրապնդմանը, սահմանների վերահսկողությանը և փոքր ընկերություններին աջակցության ցուցաբերմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: