487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում ավարտվել է Կոմիտասյան շաբաթը
14:07
20 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 18-ին Փարիզի հռչակավոր Գավո սրահում տեղի ունեցած մեծ համերգով ավարտվեց Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթը Ֆրանսիայում, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համերգին ներկա էին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ֆրանսիայի քաղաքական եւ հասարակական դեմքեր, գիտության ու մշակույթի գործիչներ, նշանավոր անհատներ:

ոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Ջուլիետա Գալստյանը (մեցցո-սոպրանո) եւ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), «Նաիրի» խումբը Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (Ֆրանսիա), «Արպեջիոն» քառյակը (Ֆրանսիա): Համերգի առանցքը կազմեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի ելույթը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի հարսանեկան ու գեղջկական երգեր ու պարեր, ինչպես նաև Կոմիտասի տաղերի հիման վրա կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի հատուկ այս առիթով գրած ՙՄենավոր՚ երգերի շարքը:

Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված շաբաթն սկսվել էր հոկտեմբերի 13-ին, Փարիզի Աշխարհի մշակույթների տանը տեղի ունեցած դասախոսություն-համերգով, որի ընթացքում երաժշտագետներ Մհեր Նավոյանը (Հայաստան) և Անտոնի Ժիրարը (Ֆրանսիա) ներկայացրեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը, նրա դերը հայ ազգային և համաշխարհային երաժշտության զարգացման մեջ: Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի գործերը հնչեցին Փարիզի Ինվալիդների Սեն-Լուի տաճարի սրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որն անցավ մեծ հաջողությամբ:

Կոմիտասյան շաբաթն անցկացվում էր Ֆրանսիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների հովանու ներքո:

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Հայրը կոշկակար էր, մայրը՝ գորգագործուհի։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։            

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու:

ոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին

1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս, որտեղ կազմակերպում երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

 

Կոմիտասը մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։