481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել են Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հաղթողների անունները
13:42
20 Հոկտեմբերի 2009

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնի հաղթողների անունները հրապարակվել են երկուշաբթի փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում:

Փառատոնի գրան-պրիին է արժանացել թուրք ռեժիսոր Աթալայ Թաշդիքենի «Բոբո» ֆիլմը:

«Բոբոն» հուզիչ պատմություն է երկու փոքրիկի՝ Այշեի և Ահմեդի մասին: Նրանք ապրում են հիվանդ պապիկի հետ, քանի որ նրանց հայրը կրկին ամուսնացել է կնոջ մահից անմիջապես հետո: Սակայն շուտով դաժան ճակատագիրը բաժանում է նրանց:

Փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ մրցանակին են արժանացել երկու լիամետրաժ խաղարկային ֆիլմեր՝ ռեժիսոր Կաիսա Ռասիմոյի (Ֆինլանդիա) «Փոթորիկ» ֆիլմը, որը պատմում է շան և յոթամյա աղջնակի միջև հուզիչ կապվածության մասին, ինչպես նաև Ավստրալիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության, ռեժիսոր Դեյգն Մերրիլլի «Բրոքն Հիլ» ֆիլմը:

«Բրոքն Հիլը» պատմում է նպատակաուղղված երիտասարդ Թոմիի մասին, ով կարողանում է հաշտվել իր սիրած աղջկա հոր հետ և կազմակերպել իր երազած համերգը:

Փառատոնի մանկական ժյուրիի կարծիքով, ներկայացված ֆիլմերից լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Լին Ռոթի «Փոքրիկ դավաճանը» ֆիլմը (Իսրայել), որը պատմում է հրեա տասնմեկամյա Փրոֆիի և բրիտանացի զինվորի ընկերության մասին:

Լավագույն անիմացիոն աշխատանքի համար նախատեսված մրցանակը մանկական ժյուրին հանձնել է իտալացի ռեժիսոր Կոսիմո Դամիանո Դամատոյի «Լուսինն անապատում» ֆիլմին:

Հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի վերջին աշխատանքներից մեկը՝ «Վեց հեքիաթ» ֆիլմը, որը վարպետը նկարահանել էր հատուկ փառատոնի համար, փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքով ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմը:

Հայտնի հայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Սահակյանցը մահացել է սեպտեմբերի 24-ին կյանքի 59-րդ տարում երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո:

Հիմնական անվակարգերից բացի, հանդիսատեսի համակրանքի մրցանակին է արժանացել Նիկոլայ Դենիսովի «Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ փառատոնի շրջանակներում:

«Արկածներ Դիկանկայի մոտ գտնվող ագարակում» ֆիլմը պատմում է սովորական դպրոցական Բորկա Խոբյակովի զարմանահրաշ արկածների մասին Դիկանկային մոտ գտնվող Դյուևկա գյուղում անցկացրած արձակուրդի ժամանակ:

«Այս տարի ակնհայտ է փառատոնի որակյալ աճն ու նրա նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աճը», - փառատոնի փակման ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը:

Անիմացիոն, պրոֆեսիոնալ ժյուրիի նախագահ, հայտնի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը, համեմատություն անցկացնելով «Կրոկ» անիմացիոն փառատոնի հետ, ընդգծեց, որ «նման փոքրածավալ փառատոները լավ են նրանով, որ այնտեղ տիրում է հարմարավետության և օջախի ջերմության մթնոլորտը»:

Այս տարի փառատոնին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 120 ֆիլմ, որոնցից ընտրվել են շուրջ 60-ը՝ 25 երկրից:

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային հինգերորդ փառատոնը անցկացվել է Երևանում հոկտեմբերի 15-19-ը, ինչից հետո փառատոնի ֆիլմերը հոկտեմբերի 20-23-ը կցուցադրվեն Լեռնային Ղարաբաղում, իսկ այնուհետև 40 օրվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 25-ը՝ նաև Հայաստանի հինգ մարզում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: