478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամի պայմաններում գազային ընկերությունների գործունեությանն առնչվող հարցերը կքննարկվեն Հայաստանում
12:32
20 Հոկտեմբերի 2009

Ճգնաժամի պայմաններում գազային ընկերությունների գործունեությանն առնչվող հարցերը Հայաստանում կքննարկեն Եվրոպայի, ԱՊՀ-ի և Բալթյան երկրների գազային տնտեսությունների ներկայացուցիչները, երեքշաբթի Երևանում Գազային տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստի բացման ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը:

Ինչպես նշեց Կարապետյանը, հաշվի առնելով Հայաստանի գազային տնտեսությունում վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, իրականացված բարեփոխումներն ու ներգրավված նորարարությունները՝ Ասոցիացիայի անդամները որոշեցին հերթական նիստն անցկացնել Երևանում՝ «ՀայՌուսգազարդի» գործունեությանը տեղում ծանոթանալու և փորձի փոխանակման մեխանիզմները մշակելու նպատակով:

«Գործընկերների հանդիպումն արդյունավետ կլինի, քանի որ մենք մտադիր ենք ստեղծված համաշխարհային իրավիճակում ոչ միայն փոխանակել փորձն ու ընկերության դիրքորոշումը, այլև քննարկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը գազային ընկերությունների գործունեության վրա», – ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով, նիստի մասնակիցները կքննարկեն նաև գազային համակարգի զարգացման հեռանկարները, գազատրանսպորտային ցանցի շահագործման, անվտանգության հարցերը, բնական, հեղուկ գազի, գազային ոլորտի տեխնոլոգիաների զարգացման և կիրառման հեռանկարները, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված այլ հարցեր:

Նիստի շրջանակներում նախատեսված է նաև Հայաստանի գազային տնտեսությունների օբյեկտներով արտադրական շրջայցի անցկացումը:

Գազային տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհուրդը ստեղծվել է 20 տարի առաջ: Տարեկան երկու անգամ տեղի են ունենում խորհրդի նիստեր, որոնց ընթացքում Եվրոպայի, ԱՊՀ-ի և Բալթյան երկրների գազային կորպորացիաների ներկայացուցիչները քննարկում են ոլորտի առավել հրատապ խնդիրներն ու փորձի փոխանակում կատարում:

Նիստին, որը կտևի մինչև հոկտեմբերի 22-ը, մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Էստոնիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի գազային ընկերությունների ներկայացուցիչները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: