484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս սահմանապահների երեխաների համար դռները կբացի Արմավիրում նորոգված մանկապարտեզը
11:20
20 Հոկտեմբերի 2009

Երկուշաբթի Արմավիրում հիմնանորոգումից հետո բացվել է Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս զինծառայողների երեխաների համար նախատեսված մանկարապարտեզը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Կոնստանտին Տկաչենկոն, Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

«Ինձ տարբեր զգացմունքներ են համակում՝ առաջին հերթին հպարտության զգացմունքը, թե ինչ կարողացանք մենք անել», - մանկապարտեզի բացման արարողության ժամանակ հայտարարել է Արմավիրի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ալեքսանդր Տիրոնը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությանն ու Արմավիրի քաղաքապետարանին՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզի նորոգման գործում օգնություն ցուցաբերելու համար:

Կոնստանտին Տկաչենկոն իր խոսքում կարևորել է աճող սերնդի դաստիարակությունը: «Յուրաքանչյուր մարդու կյանքի իմաստը երեխաներն են: Մենք ապրում ենք նրանց համար և հանուն նրանց», - նշել է նա:

Տկաչենկոն նույնիսկ ավելացրել է, որ եթե մի քանի տարի առաջ լավ մանկապարտեզ կար միայն Մեղրիի սահմանապահ ջոկատում, ապա այժմ կան և Արտաշատում, և Գյումրիում, և Արմավիրում:

«Մեր երեխաները մեր ապագան են, իսկ մեր ապագան պետք է ապրի պատշաճ պայմաններում», - իր հերթին հայտարարել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Նա խոստացել է հետագայում ևս ամեն կերպ աջակցել սահմանապահ ջոկատի մանկապարտեզին:

Արմավիրի սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1924թ.-ին, իսկ 1928թ.-ին այն արժանացել է Մարտական կարմիր դրոշի: 1939թ.-ին անվանակոչվել է Անաստաս Միկոյանի անունով:

Անցած տարիների ընթացքում ջոկատի սահմանապահները ձերբակալել են պետական սահմանը խախտող շուրջ 3000 հոգու:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության զինծառայողները հայ սահմանապահների հետ միասին հսկում են Հայաստանի արտաքին սահմանները:

Սահմանապահ վարչության տարածքում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:

Հայաստանի տարածքում գործում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության 58 սահմանապահ ուղեկալ: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության խմբավորումը կազմում է շուրջ 4500 մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: