481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկաստանը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին. դեսպան
19:49
19 Հոկտեմբերի 2009

Հնդկաստանը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, երկուշաբթի ասաց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային` հավատարմագրերի պատճենը հանձնելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն առանձին անդրադարձան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին:

Խոսելով հայ-հնդկական երկկողմ համագործակցության մասին՝ Նալբանդայանն ասաց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս հայտնեց, որ դեսպան Մալհոթրան կարևոր ներդրում կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ու միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրեց նաև արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Աչալ Կումար Մալհոթրան ծնվել է 1952թ.: Ավարտել է Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, այնուհետև` Պոնդիչերիի համալսարանը` զբոսաշրջության կառավարում մասնագիտւթյամբ: 

1984-2000թթ. աշխատել է Ռուսաստանում, Գերմանիայում, Բրունեյ Դարուսսալամում Հնդկաստանի դեսպանություններում:

2000-2004թթ. եղել է Շրի Լանկայում բարձրագույն հանձնակատարի օգնական, այնուհետև նշանակվել է  Ավստրիայում  Հնդկաստանի  դեսպանության դեսպանորդ, նաև` ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: