480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, բայց կողմ է սահմանի բացմանը. հարցում
17:35
19 Հոկտեմբերի 2009

Հարցված քաղաքացիների 52,4 տոկոսը դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, բայց կողմ է սահմանի բացմանը։ Այսպիսին են Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի անցկացրած հարցման տվյալները Երևանում բնակվող մարդկանց շրջանում սեպտեմբերի 21-25-ն ընկած ժամանակահատվածում։

«Հայ բնակչության մեծամասնությունը դեմ է ոչ թե սահմանի բացմանը, այլ ստորագրված արձանագրությունների հիման վրա հարաբերությունների հաստատմանը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը Մամուլի ազգային ակումբում։

Նա հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների միայն 40 տոկոսն է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացման դեմ։

«Հայ հասարակությունն ակնհայտորեն կիսվել է նրանց միջև, ովքեր կողմ են և նրանց, ովքեր դեմ են հարաբերությունների բարելավմանը, միաժամանակ կողմերից յուրաքանչյուրն ունի սեփական հիմնավորումը»,- ասաց Պողոսյանը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Շատ հաճախ հարթությունները փոխվում են, և մարդիկ խուճապի են մատնվում, մինչդեռ ցանկացած առողջ մտացող մարդ հասկանում է, որ Հայաստանը չի կարող մեկուսացման մեջ գտնվել»,- պարզաբանեց Պողոսյանը։

«Արդյունքում, ըստ նրա, Հայաստանը ներկայացվում է որպես սահմանի բացման դեմ հանդես եկող պետություն։ Բացի այդ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար սահմանի բացման իմաստն անհասկանալի է։

«Տարեկան Հայաստանի 30-40 հազար քաղաքացի մեկնում է Թուրքիա, այնտեղ զբաղվում է առևտրով, այդ իսկ պատճառով սահմանը նրանց համար միշտ բաց է եղել»,- պարզաբանեց Պողոսյանը։

Միաժամանակ սոցիոլոգն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիները տուժում են երկկողմ հարաբերությունների չհաստատումից, քանի որ դիվանագիտական ներկայացուցչության բացակայութայն պատճառով նրանք դիմելու տեղ չունեն, եթե իրենց հետ որևէ բան պատահի Թուրքիայի տարածքում։

Փորձագետը վստահ է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է բացատրի հասարակությանը, թե ինչու են ստորագրվում արձանագրությունները, ոչ թե  մարդկանց սահմանի բացման օգտակարությունը բացատրի։

Միաժամանակ, ըստ նրա, Թուրքիայում նույնպես դրական դինամիկա է նկատվում երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում։ «Եթե ի սկզբանե թուրքական հասարակության մոտ 70 տոկոսը դեմ էր  արտահայտվում Հայաստանի հետ հարաբերություններին, ապա վերջին տվյալներով այդ թիվը կազմում է 53-54 տոկոս»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ, չնայած այդ դինամիկային` թուրքական բնակչության մեծ մասը դեռևս դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: