478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Մեծահասակների կրթության շաբաթ» ծրագիրն է մեկնարկել Երևանում
17:01
19 Հոկտեմբերի 2009

Լրացուցիչ կրթություն ստանալուն նվիրված «Մեծահասակների կրթության շաբաթ» ծրագիրը երկուշաբթի մեկնարկեց Երևանում։

Ինչպես հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ակնախ կարգավիճակից, սեռից և բազային կրթությունից` յուրաքանչյուր մարդ, առաջին հերթին, ավագ սերնդի ներկայացուցիչ, իրավունք ունի ցանկացած տարիքում ստանալ լրացուցիչ կրթություն։

«Այս շաբաթը պետության, միջազգային և տեղեկան կազմակերպությունների համար կրթական համակարգի կարևորագույն խնդիրներին անդրադառնալու առիթ է։ Այսօր գիտելիքի և կրթության ոլորտն այնպես արագ է փոփոխվում, որ մենք պետք է այս շաբաթվա ընթացքում փորձենք հասկանալ այս ոլորտի մեզ հուզող խնդիրները և ուրվագծել հետագա խնդիրները։ Անհրաժեշտ է նաև հասցնել յուրաքանչյուրի գիտակցությանը, որ կրթություն ստանալը երբեք ուշ չէ, և դա կախված չէ հասարակական կարգավիճակից»,- ասաց Աշոտյանը ծրագրի բացման ընթացքում։

Նրա խոսքերով` տասնյակ տարիների ընթացքում Հայաստանում պետությունն ուշադրություն է դարձրել կրթության ֆորմալ ենթակառուցվածքների զարգացմանը, նախադպրոցական, միջին և բարձրագույն կրթության զարգացմանը։ Այժմ ժամանակն է, որպեսզի կրթության ոլորտի պետական քաղաքականության էպիկենտրոնում առաջ գա կրթության նոր լրացուցիչ ձև մեծահասակների համար։

«Այս համակարգն արևմտյան երկրներում կայացել է ավելի քան 10 տարի առաջ, և մեր խնդիրն է կիրառել այն մեր իրականության մեջ»,- ընդգծեց նախարարը։

Աշոտյանը կարծում է, որ մեծահասակների համար լրացուցիչ կրթությունը՝ որպես տնտեսության զարգացման անհրաժեշտ ձև, ենթադրում է, առաջին հերթին խնդիրների լուծում գործազրկության ոլորտում, քանի որ միշտ չէ, որ քաղաքացիների գիտելիքները կարող են օգտագործվել նոր պայմաններում, ինչի հետևանքով նրանք զրկվում են մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից։

Այդ պատճառով, նրա կարծիքով, տնտեսության և գիտության զարգացմանը  զուգահեռ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի նույնիսկ բազային կրթություն ստանալուց հետո մեծահասակները լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն ունենան և հարմարվեն աշխատաշուկայի նոր պահանջներին։
 
«Այս գործում տնտեսական նշանակությունը մեծ է, բայց կարևոր է նաև հոգեբանական գործոնը՝ լրացուցիչ կրթության ստացումը հնարավորություն է մեծահասակների համար բավարարել իրենց ներքին կրթության պահանջները»,- ասաց կրթության նախարարը։

Աշոտյանը նշեց, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունները և միջազգային հաստատությունները պատշաճ ուշադրություն են դարձնում այդ խնդիրներին, և պետությունը կողմ է այս նախաձեռնությանը։ «2010-2011 թվականներին կրթության զարգացման մշակված ծրագրում անպայմանորեն կարտացոլվեն այս խնդիրները։ Ավելին` շուտով կներկայացվի լրացուցիչ կրթության նոր հայեցակարգը»,- հավաստիացրեց նախարարը։

«Մեծահասակների կրթության շաբաթ» ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 19-25-ը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են կոնֆերանսներ, խորհրդակցություններ, պետական և հասարակական հատվածների տարբեր ներկայացուցիչների հանդիպումներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: