482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արենի գյուղում հայկական գինու տոն է անցկացվել
14:45
19 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Վայոց Ձորի Արենի գյուղում շաբաթ օրը գինու փառատոն է անցկացվել, որի ժամանակ մարզի գինու ինը գործարան և ֆերմերային տնտեսություն ներկայացրել են իրենց գինիները:

Փառատոնի անցկացման վայրը հատուկ էր ընտրվել, քանի որ հենց Վայոց Ձորի մարզում է աճեցվում խաղաղի հայտնի Արենի տեսակը, որից պատրաստվում է «Արենի» հայկական գինին:

Արենիի գյուղապետարանը, որը կազմակերպել էր փառատոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Գյուղի և ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի (CARD) աջակցությամբ, փառատոնին ազգային երանգ էր հաղորդել:

Գյուղ մտնելիս փառատոնի բոլոր հյուրերին դիմավորում էին ավանդական աղուհացով, իսկ արդեն գյուղում հյուրերը կարող էին հետևել հայկակային ազգային կերակուրների պատրաստմանը, թխել լավաշ, գաթա, Արենի գինի համտեսել, ինչպես նաև հրապարակում հետևել, թե ինչպես են առաջներում խաղող ճզմել:                               

Գինու փառատոնին ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, առևտրատնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկին, ով գտնվում է Հայաստանում՝ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում:

Ներսես Երիցյանը հայտարարել է, որ իր գլխավորած գերատեսչությունն ու Հայաստանի կառավարությունը միշտ աջակցելու են նման միջոցառումների կազմակերպմանը:

Նա ավելացրել է, որ Արենի գյուղը Հայաստանի համար հատուկ նշանակություն ունի:

Հայաստանում արտադրվում են գինու բոլոր տեսակները՝ քաղցր, կիսաքաղցր, թունդ, աղանդերային, կարմիր և սպիտակ: Հայկական գինիները բազմաթիվ անգամ հաղթել են միջազգային ցուցահանդեսների ժամանակ: Մասնավորապես, հայկական խերեսը հաղթել է Իսպանիայում անցկացվող ցուցահանդես-վաճառքի ժամանակ, իսկ պորտվեյնը՝ Պորտուգալիայում, Լիլիթ, Արենի, Բերդ, Նազելի, կագոր Գետաշեն կարմիր գինիները, Արաքս, Հայրում, Արևիկ, Մասիս սպիտակ գինիները միջազգային ցուցահանդեսներում արժանացել են տարբեր տեսակի մեդալների:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: