480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրենը հոկտեմբերի 17-21-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
15:35
16 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլան հոկտեմբերի 17-21-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, տեղեկացնում է Հայաստանում ՀԲ երևանյան գրասենյակը:  

«Նրա այցի նպատակն է քննարկել համապատասխան կառավարությունների, զարգացման գծով գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասում և գտնել ճգնաժամի հետևանքները մեղմելու և կայուն տնտեսական աճ ապահովելու ուղիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաշխարհային բանկն ակտիվորեն օժանդակում է այս երկրներին՝ նրանց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում: 

«Ճգնաժամը ստիպել է մեզ հասկանալ մի բան` մեր փոխադարձ կախվածությունը: Այս փոխկախվածությունն էլ հնարավոր է դարձրել ճգնաժամի համաշխարհային տարածումը, սակայն այն նաև ներդրումների և աճի հզոր աղբյուր է: Կառավարությունների, զարգացման գծով մեր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատելով` բանկն աջակցում է Հարավային Կովկասի և մյուս երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը: Միասին մենք կարող ենք օգնել երկրներին ճգնաժամի ազդեցության թեթևացման հարցում և հնարավորություն տալ սկսելու տնտեսական աճի, զարգացման և սոցիալական առաջընթացի նոր ճանապարհ»,-  ասում է տիկին Օկոնջա-Իվիլան:

Բոլոր երեք երկրներում տիկին Օկոնջա-Իվիլան հանդիպումներ կունենա պետության և կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, կծանոթանա Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՄԶԸ արագ ընթացակարգերով ծրագրերին և կհանդիպի շահառուների հետ:

Համաշխարհային բանկը վերջերս սկսել է Երկրների գործընկերության ռազմավարության (ԵԳՌ) ծրագրեր Հայաստանում (2009-ի հունիսին) և Վրաստանում (2009-ի սեպտեմբերին): Ներկայում նման ծրագիր է նախապատրաստում Ադրբեջանում:

Հայաստանում այդ ռազմավարությամբ նախատեսվում է աջակցել երկրին` աճը վերականգնելու և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն աղքատների համար կրճատելու նպատակով: Այն նաև նպատակ ունի օգնելու Հայաստանին առավել մրցակցային տնտեսության հիմքեր դնելու` հետճգնաժամային արագ զարգացման փուլի համար:

Հայաստանին հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար 54 ծրագրերի համար: Վրաստանին ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար 46 ծրագրերի համար: Ադրբեջանի համար նախատեսվող նոր ԵԳՌ-ում (որի արժեքը 2,2 միլիարդ ԱՄՆ դոլար է) հաշվի կառնվեն ընթացիկ ծրագրերի արդյունքներն ու նվաճումները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։