478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Հայաստանում տարվա մարդ է ճանաչվել տնտեսական համագործակցության ոլորտում
11:48
16 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Հայաստանում ճանաչվել է տարվա մարդ տնտեսական համագործակցության ոլորտում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից:

Մրցանակը ՀԿԵ ղեկավարին հանձնվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի 10-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։ Բուհը  ստեղծվել է «Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրի» հիման վրա, որը ստորագրվել է 1997 թ.-ի օգոստոսի 29-ին Մոսկվայում:

Համալսարանը սկսել է գործել 1998 թ.-ից: Բուհում ուսուցումն իրականացվում է 14 մասնագիտություններով՝ 11 ֆակուլտետներում: Համալսարանում ուսանում է ավելի քան երկու հազար ուսանող:

«Իմ կարծիքով՝ Շևքեթ Շայդուլլինն այսօր Հայաստանի լավագույն գործարարն է, քանի որ նրան հաջողվել է բավականին կարճ ժամանակահատվածում հանրապետությունում ստեղծել ամենաարդյունավետ ձեռնարկությունը», - իր ելույթի ընթացքում ասել է ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՌՀՀ-ն ակտիվ համագործակցություն է սկսել ՀԿԵ-ի հետ և հույս ունի, որ այն հետագայում կխորանա բոլոր ուղղություններով:

Միաժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշել է, որ ՌՀՀ-ն Հայաստանի կրթական համակարգի լոկոմոտիվներից մեկն է, որն արդեն տասը տարվա ընթացքում պատրաստում է որակյալ կադրեր և ունի զարգացման մեծ հեռանկար:

«Այս տարիների ընթացքում բուհի կողմից կուտակած գիտական և դասախոսական փորձը, անշուշտ, անվիճելի արժեք է: ՌՀՀ-ն համակարգ է, որն իր մեջ ներառում է բարձրակարգ փորձագետներ և առաջատար ուսանողներ, որոնց փորձը միշտ պահանջարկ կունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում», - ասել է Շայդուլլինը:

Օգոստոսի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «Առաջնորդների դպրոց» խորագիրը կրող կորպորատիվ կառավարման դպրոցի մասին հուշագիր են ստորագրել։ Դպրոցի խնդիրների թվում է «ՀԿԵ» ՓԲԸ մասնագետների վերապատրաստումը՝ ներառյալ ընկերության թոփ-մենեջերներին։ Այսպես, համաձայն նախագծի պայմանների, 2009-2010 ուստարուց սկսած ուսուցում կանցնեն ՀԿԵ-ի 20 թոփ-մենեջերներ, ինչպես նաև միջին օղակի 20 մասնագետներ։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։