480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանում է Հայաստան
13:13
15 Հոկտեմբերի 2009

Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկու գլխավորությամբ, հինգշաբթի ժամանում է Հայաստան, հաղորդում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը:

«Այցի նպատակը Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ թվով չորրորդ նիստի անցկացումն է», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ուկրաինայի պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:

Հանձնաժողովի նիստի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, կքննարկվեն հայ-ուկրաինական տնտեսական համագործակության երկարատև ծրագրի իրագործմանը, երկկողմ առևտրի իրավիճակին և ընդլյանման ուղիներին, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաև գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Իրավապայմանագրային բազայի կատարելագործման շրջանակներում սպասվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Սպասվում է նաև Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարի հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը համոզմունք է հայտնում, որ այս այցը կաջակցի միջպետական մակարդակում հայ-ուկրաինական համագործակցության հետագա զարգացմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: