484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հավաքականը հաղթեց Հայաստանին 2։0 հաշվով
11:06
15 Հոկտեմբերի 2009

Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ թուրքերի։

Խաղի սկզբին թուրքական հավաքականը գրոհեց Ռոման Բերեզովսկու դարպասը, և արդեն առաջին խաղակեսին Խալիլ Ալթինթոփը և Սերվեթ Չեթինը հաշիվը դարձրեցին 2։0։

Սակայն այն բանից հետո, երբ առաջին խաղակեսին Թուրքիայի հավաքականի պաշտպան Ջեյհուն Գյուլսելամը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացավ խաղադաշտից, թուրքական թիմը սկսեց գործել ավելի հանգիստ և զգույշ՝ փորձելով երկար ժամանակ հսկել գնդակը:

Օգտվելով թուրքերի հանգիստ խաղից՝ հայկական թիմը փոքր-ինչ ակտիվացավ, սակայն այդպես էլ չկարողացավ օգտվել քանակական առավելությունից:

Չնայած երկրորդ խաղակեսին խաղն ընթանում էր ավելի հանգիստ և հանդարտ, քան առաջին խաղակեսին՝ փոքր միջադեպերի առկայությամբ, պարբերաբար վտանգավոր պահեր էին ստեղծվում ինչպես հայկական, այնպես էլ թուրքական դարպասների մոտ:

Սակայն չնայած ֆուտբոլիստների ջանքերին՝ երկրորդ խաղակեսին հանդիսատեսն այդպես էր գոլի ականատեսը չեղավ:

Հարկ է նշել, որ Երևանում երկու հավաքականների միջև 2008 թ.- ի սեպտեմբերին կայացած առաջին հանդիպման ժամանակ արձանագրվել էր Թուրքիայի հավաքականի հաղթանակը՝ նույնանման 2:0 հաշվով:

Այս հանդիպման արդյունքը որևէ կերպ չազդեց հինգերորդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակի վրա: Երկու հավաքականներն էլ կորցրել են 2010 թ.-ի ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետություն մեկնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Բուրսայի Քեմալ Աթաթուրքի անվան 35 հազար հանդիսատես տեղավորող  մարզադաշտ մուտք գործելու համար տոմս էր ձեռք բերել միայն 3,5 հազար մարդ, ևս 15 հազար տոմս բաժանվել էր որպես հրավիրատոմս:

Հայ ֆուտբոլասերների համար տրամադրվել էր տրիբունա, որը տեղավորում է հազար հանդիսատես և գտնվում է նախագահական օթյակի դիմաց, որը, ի տարբերություն Հայաստանի մարզադաշտի, պաշտպանված չէր փամփուշտակայուն ապակով:

Թուրքիայի իշխանությունները քաղաքում ձեռնարկել էին անվտանգության խստացված միջոցառումներ. արգելվում էր մարզադաշտի շրջանում տեղադրել պաստառներ, նշանաբաններ, որոնք ուղղված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ կամ կարող էին մեկնաբանվել որպես սադրանք:

Միջոցառումը լուսաբանում էին տեղական և միջազգային 400 ԶԼՄ-ներ, որոնցից 12 հեռուստաալիքներ հեռարձակում էին խաղն ուղիղ եթերում:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: