486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կկայանա «Թիվ 6 հիվանդասենյակը» ֆիլմի պրեմիերան
20:02
14 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռեժիսոր և սցենարիստ Կարեն Շահնազարովի «Թիվ 6 հիվանդասենյակը» ֆիլմի պրեմիերան կանցկացվի Երևանում, մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ փառատոնի շրջանակներում: Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Փառատոնի հոբելյանական ծրագիրն այս տարի բավականին բազմազան է ու հագեցած հայրենական և արտասահմանցի ռեժիսորների ու մուլտիպլիկատորների պրեմիերաներով»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով «Թիվ 1 հիվանդասենյակը» ֆիլմից բացի փառատոնի շրջանակներում կկայանա ևս երկու պրեմիերա՝ Բորիս Գրաչևսկու առաջինը լիամետրաժ «Տանիք» ֆիլմը, ինչպես նաև ռեժիսոր Նիկոլայ Դենիսովի «Արկածները Դիկանկայի մոտ գտնվող ագարակում»: Երկու ռեժիսորներն էլ անձամբ ներկա կլինեն իրենց ֆիլմերի պրեմիերաներին:

Մանուկյանը հայտնեց նաև, որ փառատոնի պատվավոր հյուրը կլինի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, ով ցանկացել է երևանցի հանդիսատեսին ներկայացնել իր նոր ֆիլմը:

Փառատոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստան կժամանեն  մշակույթի անվանի գործիչներ՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Երեխաների և պատանիների համար կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանում մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդևը, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նատալյա Բելոխվոստիկովան, ՈԴ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լևոն Օգանեզովը, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գրաչևսկին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վլադիմիր Նաումովը, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Տիգրան Քեոսայանը, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ , «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն Դավիթ Քեոսայանը  և արվեստի մի շարք անվանի գործիչներ, որոնք մեծ դերակատարում են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում:  Փառատոնի շրջանակում կներկայացվի 65 ֆիլմ 27 երկրից:

Հանրահայտ հյուրերի մասնակցությամբ փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասընթացներ, կանցկացվեն հանդիպումներ մայրաքաղաքի և շրջանների դպրոցների սովորողների հետ:

Ինչպես հայտնեց Մանուկյանը, փառատոնը կբացի հանգուցյալ հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի վերջին աշխատանքներից մեկը:

«Քանի որ սա մանկապատանեկան ֆիլմերի փառատոն է, մեզ համար շատ կարևոր է իմանալ հենց իրենց՝ երեխաների ընտրությունն ու կարծիքը, ինչի կապակցությամբ որոշվել է երկու ժյուրի ձևավորել՝ մանկական և պրոֆեսիոնալ, որոնք առանձին-առանձին կընտրեն լավագույն լիամետրաժ ֆիլմն ու լավագույն անիմացիոն աշխատանքը»,- հայտնեց Մանուկյանը:

Նա հայտնեց նաև, որ այս տարի առաջին անգամ հիմնադրվել է ևս մեկ անվանակարգ «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», որը կհանձնի մանկական ժյուրին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։