480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարձր է գնահատում իր խաղաղապահներին և հպարտ է նրանցով. ԱԳՆ
19:59
14 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բարձր է գնահատում իր խաղաղապահներին և հպարտ է իր նրանցով, ովքեր ծառայում են Կոսովոյում, ասվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան-Պրիշտինա տեսակամուրջի մասնակիցներին ուղղված ուղերձում:

«Ես ցանկանում եմ հավաստիացնել մեր խաղաղապահներին, որ երկիրը բարձր է գնահատում ձեր ծառայությունը: Մենք բոլորս հպարտանում ենք մեր խաղաղպահներով, որոնց առաքելության իրականացումը միտված է ինչպես միջազգային խաղաղության ամրապնդմանը, այնպես էլ` Հայաստանի հեղինակության բարձրացմանը»,- չորեքշաբթի հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ողջունեց արդեն բարի ավանդույթ դարձած այս միջոցառման բոլոր ներկաներին, որի ընթացքում Կոսովոյում տեղակայված մեր խաղաղապահները հնարավորություն են ստանում անմիջականորեն շփվել մերձավորների հետ: Բարձր գնահատելով այս հեռուստակամրջի նշանակությունը` արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպման գործում աջակցություն ցուցաբերած երկրներին` Միացյալ Նահանգներին և Հունաստանին:

«Հայաստանի Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Հայաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ համատեղ շարունակել խաղաղապահության պատվավոր առաքելությունը` իր ներդրումն ունենալով միջազգային անվտանգության ապահովման գործում: Դրա վառ ապացույցը հանդիսացավ 2008 թվականի հունիսին Կոսովոյում տեղակայված մեր խաղաղապահների քանակի կրկնապատկումը, որոնք մինչ օրս շարունակում են պատասխանատվությամբ իրականացնել այս առաքելությունը»,- ասվում է Նալբանդյանի ողջույնի խոսքում:

Հայ խաղաղապահները 2004 թվականի փետրվարի 12-ից մասնակցում են Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը Հունաստանի գումարտակի կազմում։ Հայ խաղաղապահների հերթական իններորդ հերթափոխության կազմում 70 զինծառայող է ընդգրկված։

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ սրահում տեղի ունեցավ Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջը Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի մի քանի տասնյակ զինծառայողի եւ նրանց ընտանիքների անդամների համար: Միջոցառման սկզբին ցուցադրվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը` ուղղված հեռուսակամրջի մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ

Կարինե Ղազինյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչ Միշել Դյուրեյը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: