484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյանը սպասում են Բուրսայի Ալմիրա հյուրանոցի մոտ
19:55
14 Հոկտեմբերի 2009

ԲՈՒՐՍԱ (Թուրքիա), 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյանը սպասում են Բուրսայի Ալմիրա հյուրանոցի մոտ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Բուրսա՝ Աբդուլա Գյուլի հետ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով:

Նախագահ Սարգսյանի հետ Թուրքիա են մեկնել նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, Նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա»  գործակալության թղթակիցը Բուրսայից, ՀՀ նախագահին դիմավորեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն և այլ պաշտոնատար անձինք:

Այս պահին նախագահի շարասյանը սպասում են հյուրանոցի մոտ, որտեղ պետք  անցկացնեն նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումներ, որից հետո տեղի կունենա ճեպազրույց լրագրողների համար:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն ժամանել է հանդիպման անցկացման վայր:

Քաղաքում ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները, հյուրանոցը շրջապատել են ոստիկանները:

«Քաղաքում իրավիճակը հանդարտ է, ոչ մի հանրահավաք կամ բողոքի ցույց չկա, փողոցներում ազատ է երթևեկությունը»,- հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթկիցը:

Ընդ որում, հայ լրագրողներին Բուրսայի կառավարության կողմից խորհրդանշական նվերներ են մատուցվել:

Բուրսայում նախագահ Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին` քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Նախագահ Սարգսյանը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի Նախագահի հետ: Կլինի նաև հանդիպում ընդլայնված կազմով: Բուրսայում Թուրքիայի Նախագահի անունից Նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ և կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երևան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: