478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ թարգմանչաց տոնը և հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակը հինգշաբթի կնշեն Հայաստանի խորհրդարանում
17:33
14 Հոկտեմբերի 2009

Սուրբ թարգմանչաց տոնը և հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակը հինգշաբթի կնշեն Հայաստանի խորհրդարանում «Ազգային Ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում, չորեքշաբթի տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Միջոցառումների անցկացման նախաձեռնողը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմն է և Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիսավոր միջոցառումները կավարտվեն խաչապտույտով, որը կառաջնորդեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Խաչապտույտը սկիզբ կառնի Ազգային ժողովի բակից և կավարտվի Աբովյան փողոցում գտնվող Ս.Կաթողիկե եկեղեցու բակում, որտեղ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կմասնակցեն շուրջպարի:

Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Թարգմանիչների տոն: Սուրբ թարգմանիչների՝  Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Ս. Գրիգոր Նարեկացու, Ս. Ներսես Շնորհալու, Ս. Գրիգոր Տաթևացու տոնը հայ ժողովրդի ամենաբաղձալի և ամենասիրելի ազգային-եկեղեցական տոներից է։

Պատմությանը հայտնի է մոտ 100 թարգմանիչ, ովքեր եղել են հինգերորդ դարի սկզբում հայկական այբուբենը ստեղծած Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և կաթողիկոս Սբ. Սահակ Պարթևի աշակերտներն։ Նրանց գործունեության հետ է կապված Աստվածաշնչի թարգմանությունը հայերեն լեզվով։

Մեծանուն հայ գրող, հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869-ի փետրվարի 7-ին Լոռու Դսեղ գյուղում, հոգևորականի ընտանիքում։ 1878-83թթ. Թումանյանը ստանում է սկզբնական կրթություն Ջալալօղլու դպրոցում (Ստեփանավան), ապա տեղափոխվում է Թիֆլիսի Ներսեսյան վարժարան։

Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953-ին։ Թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը եղել է պոետի դուստր Ա. Թումանյանը։

Թանգարանում հավաքված է Թումանյանի անձնական գրադարանը՝ շուրջ 8000 կտոր, որոնք նվիրված են կովկասագիտությանը, հայագիտությանը, պատմությանը, մշակույթին, կրոններին և տարբեր ժողովուրդների բանահյուսությանը։

Ցուցադրվում են ձեռագրերի բազմաթիվ պատճեներ, լուսանկարներ, Ռոտ-տերի, Գ. Երիցյանի, Գ. Խանջյանի, Ա. Գրիգորյանի Թումանյանի ստեղծագործությունների ձևավորումների բնօրինակները։ Այստեղ է գտնվում նաև Թումանյանի լիբրետտոյով «Ալմաստ» օպերայի բեմական ձևավորման մի մասը՝ Մ. Սարյանի ձևավորմամբ։—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: