486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի տարածքով չորրորդ օպտիկամանրաթելային կապի անցկացումը էականորեն կբարձրացնի Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը
14:50
14 Հոկտեմբերի 2009

Թուրքիայի տարածքով չորրորդ օպտիկամանրաթելային կապի անցկացումը էականորեն կբարձրացնի Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողնրին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ չնայած այս պահին այդ ոլորտում որևէ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, իսկ «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության և թուրքական փրովայդերների միջև բանակցությունները ժամանակավորապես սառեցված են, այնուամենայնիվ, հայկական շուկայի բոլոր խոշոր խաղացողները փնտրում են դեպի Հայաստան չորրորդ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման հնարավորությունները:

Ավելի վաղ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում էր օպտիկամանրաթելային մալուխի անցկացման վերաբերյալ Turkish Telecom թուրքական ընկերության հետ պայմանագիր կնքելու մտադրության մասին:

Ինտերնետ կապի ապահովման նպատակով ընկերությունները համապատասխան թույլտվություն էին ստացել Թուրքիայի միջոցով ինտերնետի միջազգային ելքի ուղու  ստեղծման համար: Սակայն հետագայում բանակցությունները սառեցվեցին:

«Տեխնիկական տեսակետից այս հարցում լուրջ խնդիրներ չկան, և կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո այս հարցը կարող է լուծվել կարճ ժամկետներում», - ասաց Վարդանյանը:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է մեծածախ ինտերնետի երկու օպերատոր: Առաջինը «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերությունն է, իսկ երկրորդը՝ FiberNet Communications-ը: Հոկտեմբերի 15-ից հայկական շուկա դուրս կգա մեծածախ ինտերնետի ևս մեկ փրովայդեր՝ GNC Alfa ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: