484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի նախագահները Բուրսայում նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ կանցկացնեն
13:52
14 Հոկտեմբերի 2009

Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլա Գյուլը, նախնական տեղեկատվության համաձայն, Բուրսայում նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ կանցկացնեն:

Որոշ տվյալների համաձայն՝ ՀՀ նախագահը Թուրքիա կժամանի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումներից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների համար և 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև հանդիպման համատեղ դիտում, ինչպես նաև ընդունելություն՝ Թուրքիայի նախագահի անունից:

ՀՀ  նախագահին այցի ընթացքում կուղեկցի ավելի քան երեք տասնյակ լրագրող:

Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով: Այն ժամանակ հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ ՀՀ նախագահի նախաձեռնությունը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, իսկ Գյուլի այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» հանգեցրեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի կողմից «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը:

Այսպիսով՝ թուրքական Բուրսա ՀՀ նախագահի այցը կդառնա առաջինը արձանագրությունների ստորագրումից հետո, որոնք արդեն համարվում են պատմական փաստաթղթեր: Այցի շրջանակներում երկու հարևան պետությունների ղեկավարները, երկրներ, որոնց միջև դիվանագիտական կապերը բացակայում են 1993 թ.-ից, իսկ լարված հարաբերություններն ունեն հարյուրամյա պատմություն, ծրագրում են աշխատանքային ընթրիքի ժամանակ քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահի անվտանգության ապահովման նպատակով նախօրեին Թուրքիա է մեկնել ՀՀ նախագահի պահպանության հատուկ ծառայության չորս ավտոմեքենա:

Բուրսայի Աթաթուրքի մարզադաշտում ևս ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որը օթյակը, որից ֆուտբոլային հանդիպմանը հետևելու են Հայաստանի և Թուրքիայի նախագահները, պաշտպանված չէ փամփուշտակայուն ապակով, ինչպես Երևանի մարզադաշտում էր: Սակայն թուրք ոստիկանները հավաստում են, որ հանդիպման ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունենա:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։