482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հայ բարերարների հետ քննարկել է հայապահպանության և Սփյուռքի հետ համագործակցության հարցեր
10:59
14 Հոկտեմբերի 2009

Հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ-թուրքական երկխոսությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության լոնդոնյան գրասենյակի տեսուչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքների բաժանմունքի ղեկավար, մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանին և հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին՝ երկար տարիների հայանպաստ և ազգանվեր գործունեության համար: «Մենք բարձր ենք գնահատում «Գյուլբենկյան» հիմնարկության գործունեությունը, որին, բնականաբար ես քաջատեղյակ եմ. բարձր ենք գնահատում հիմնարկության կողմից ոչ միայն Հայաստանի ներսում կատարվածն, այլև ողջ աշխարհում մեր շահերի պաշտպանության, հայապահպանության ուղղությամբ աշխատանքը»,-ընդգծել է երկրի ղեկավարը։

«Չափազանց կարևորում ենք հաստատության կրթական ծրագիրը և այն համարում համահունչ Հայաստանի զարգացման մեր պատկերացումներին: Հայաստանում վերջերս ստեղծել ենք «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում աշխարհի լավագույն տասը բուհերն ընդունված հայ երիտասարդներին, և կարծում եմ, այստեղ կարող է լինել համագործակցության լայն դաշտ»:

Նախագահ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրով՝ ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաև մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Սերժ Սարգսյանը սփյուռքի նախարարության առաջնային խնդիրներն է համարել հայապահպանությունը, հայրենադարձությունը, հայության կարողությունների ամբողջական ու նպատակային օգտագործումը:

Մարտին Եսայանը և Զավեն Եկավյանն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագահ Սարգսյանի ջանքերին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: