+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանն արգելել է Դաշնակցությանը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների դեմ հանրահավաք անցկացնել
10:26
14 Հոկտեմբերի 2009

Երևանի քաղաքապետարանն արգելել է Դաշնակցությանն անցկացնել ուրբաթ օրը ծրագրված հանրահավաքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

«Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակում) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին: Ըստ իրազեկման` միջոցառումը մեկնարկելու է ժամը 18:00-ին և ավարտվելու է 20:00-ին», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, իրազեկումը քննարկվել է հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանում` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանի մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանն արգելել է հոկտեմբերի 16-ին զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը՝ հիմք ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում:

Դաշնակցությունը հոկտեմբերի 16-ին ծրագրում էր բողոքի հանրահավաք անցկացնել հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հայ-թուրքական արձանարգությունների և երկու երկրների խորհրդարաններում դրանց վավերացման դեմ:

Դաշնակցություն կուսակցությունը դեմ է հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին: Կուսակցությունը սեպտեմբերի 12-ից բողոքի ակցիաներ էր անցկացնում, այդ թվում նաև՝ հացադուլ և ստորագրահավաք, ինչպես նաև նախաձեռնել էր 12 կուսակցությունների կողմից արձանագրությունները չստորագրելու պահանջով հայտարարության ստորագրումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։